Մահացել է լեգենդար հրամանատար Ջերմուկի Համոն
Այսօր՝ հունիսի 21-ին, 62 տարեկանում նախնական վարկածով սրտի կաթվածից մահացել է լեգենդար հրամանատար Մուշեղ Բաբայանը՝ Ջերմուկի Համոն: ՀՀ բանակի փոխգնդապետ Մուշեղ Վահագնի Բաբայանը՝ Ջերմուկի Համոն, ծնվել է 1957-թվականի հուլիսի 20-ին Վայոց-Ձորի մարզի Հերհեր գյուղում: 1975-77 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է ՌԴ Տյումենի ինդուստրիալ ինստիտուտը և Մոսկվայի ռազմաճարտարագիտական համալսարանը։ 1989-ից սկսած, միացել է Արցախյան ազատամարտի հերոսներին՝ մասնակցել Վայքի (Բարձրունի, Գնդևազ), Եղեգնաձորի (Խաչիկ) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էրքեջ, Մանաշիդ), Մարտակերտի (Վաղահաս, Կիչան, Դրմբոն), Հադրութի (Տող, Սարինշեն ), Ֆիզուլիի, Կուբաթլորի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1991-92 թվականներինին եղել է ջոկատի, 1992-93-ին՝ վաշտի, 1993-94-ին՝ գումարտակի, իսկ 1994-ից՝ արդեն զորամասի հրամանատար։ 1991-92 թվականներինին եղել է ջոկատի, 1992-93-ին՝ վաշտի, 1993-94-ին՝ գումարտակի, իսկ 1994-ից՝ արդեն զորամասի հրամանատար։ Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։ Ջերմուկի Համոն 2016-ի ապրիլյան պատերազմի առաջին օրերին իր հին, մարտական ընկերներին համախմբելով՝ ստեղծեց նոր ջոկատներ ու հասան առաջնագծին օգնության:
© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/21/1127984/




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան