Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում

Տղամարդկանց 11 ցիտատ կանանց և սիրո մասին

Կանայք դարեր շարունակ փորձում են հասկանալ, թե ինչ է պետք տղամարդկանց։ Տղամարդիկ էլ իրենց հերթին են փորձում հասկանալ կանանց։ Ահա թե ինչ են նրանք ասում կանանց մասին։ Ներկայացնում ենք ուժեղ սեռի ամենավառ ներկայացուցիչների ցիտատները կանանց մասին՝ երգիծաբաններից մինչև մուլտհերոսներ։

Իվ Սեն–Լորան, ֆրանսիացի դիզայներ

«Գեղեցիկ լինելու համար կնոջը բավական է սև սվիտեր ունենալ, սև կիսաշրջազգեստ և թևանցուկ գնալ սիրելի տղամարդու հետ»։

Հենրիխ Հայնե, գերմանացի պոետ

«Ես չէի ասի, որ կանայք բնավորություն չունեն, ուղղակի նրանք ամեն օր մի բնավորություն են ունենում»։

Միխայիլ Ժվանեցկի, ռուս երգիծաբան

«Մենք ինչի՞ համար ենք պայքարում ողջ կյանքում։ Որպեսզի գիշերը անկողին մտնենք, գրկենք կնոջը և լսենք. «Միշա, դո՞ւ ես»։ «Ճանաչեց»։

Ջոնի Դեփ, դերասան, սցենարիստ, ռեժիսոր

«Նա, ով տեսել է երեխայի ծնունդը, ինչպես ես, այլևս երբեք չի կասկածի կնոջ ուժին։ Նրանք մեզանից ուժեղ են։ Նրանց համար չկան հիմարություններ։ Միայն գլխավորը՝ կյանք, երեխաներ, ազատություն։ Նրանք իմաստ չեն տեսնում հավերժ կյանքի մեջ. նրանք շարունակվում են երեխաների մեջ, և դա բավական է։ Աշխարհը նրանց է պատկանում, քանի որ նրանք են կարողանում նոր կյանք ստեղծել»։

Ջոն Գրեյ, ամերիկյան գրող, ռեժիսոր

«Կինն անպայման պետք է ցույց տա տղամարդուն, որ գնահատում է այն ամենը, ինչ նա իր համար անում է։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ նա պետք է հիանա, եթե տղամարդը աղբը տարավ թափելու։ Սակայն նաև պետք չէ այդ փաստն էլ ուշադրությունից դուրս թողնել»։

Հոմեր Սիմփսոն, մուլտսերիալի հերոս

«Եթե կինն ասում է, որ ամեն բան այդպես է, ուրեմն՝ ամեն բան այդպես չէ, իսկ եթե նա ասում է, որ այդպես չէ, ուրեմն՝ ընդհանրապես ամեն բան այնպես չէ»։

Ջերոմ Դևիդ Սելինջեր, ամերիկացի գրող

«Աղջիկներն այնքան հիմար են, սարսափելի է։ Նրանց հենց սկսում ես համբուրել, նրանք անմիջապես գլուխները կորցնում են»։

Օսկար Ուայլդ, իռլանդացի փիլիսոփա, գրող

«Հենց դա է ինձ բարկացնում կանանց մեջ։ Նրանց անպայման պետք է լավ տղամարդ մատուցես։ Ընդ որում, եթե նա ի սկզբանե լավն է, նրանք նրան ոչ մի դեպքում չեն սիրի։ Նրանք պետք է սիրեն նրան վատը, իսկ թողնեն, երբ արդեն լավն է»։

Իրվին Ուելշ, շոտլանդացի գրող

«Միակ բանը, որ պետք է անել կանանց հետ, նրանց սիրելն է։ Սիրեք նրանց, ձեր մեջ ուժ և տղամարդկություն գտեք նրանց սիրելու։ Ոչ մի «բայց», ոչ մի «երբեմն»։ Եթե նրանք սկսում են բողոքել, ավելի շատ սեր տվեք նրանց, եթե շարունակում են բողոքել, էլ ավելի շատ սեր տվեք»։

Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե, գերմանացի մտածող

«Տղամարդուն փրկել անլիարժեքության բարդույթից կարող է միայն իմաստուն կնոջ սերը»։

Հենրի Լուիս Մենկեն, ամերիկացի լրագրող

«Որքան էլ որ կինը երջանիկ է ամուսնացած, նա միշտ հաճույքով է նկատում, որ կան աշխարհում տղամարդիկ, որոնք կուզեին, որ ինքն ամուսնացած չլիներ»։