Ձեր տան համար անհրաժեշտ ցանկացած իր մեկ վայրում. Vega Home-ից դատարկաձեռն չեն հեռանա անգամ ամենաքմահաճ հաճախորդները
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 13-ից 15-ը Furniture Expo-ն է: Պրոմ էքսպոն մեկ հարկի տակ է հավաքել ոլորտի ներկայացուցիչներին, իսկ այս կարևորագույն նախաձեռնության հովանավորն է դարձել Vega Home-ը: Ողջույնի խոսքում «Վեգա Հոմ»-ի զարգացման մենեջեր Պետրոս Մելքոնյանը հույս է հայտնում, որ այս ցուցահանդեսը կդառնա ոգեշնչման աղբյուր բոլոր մասնակիցների համար և կնպաստի ոլորտի զարգացմանը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն էլ հավելում է՝ կահույքագործությունը դանդաղ, բայց վստահ քայլերով առաջ է գնում: Հայ կահույքագործները պետք է փորձեն իրենց ձեռագիրն արտահանել և հայկական կահույքագործությունը պետք է ճանաչելի դառնա նաև արտերկրում:
Իսկ հետո բոլոր ընդունված կանոններին համաձայն կտրվում է կարմիր ժապավենը: Ներկաները հնարավորություն ստացան շրջել տաղավարներում, դե իսկ Past.am-ը առիթը բաց չթողեց զրուցելու «ՊՐՈՄ ԷՔՍՊՈ» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանի հետ: Նա շատ է կարևորում էքսպոների անցկացումը: Վստահ է՝ էքսպոն միակ հարթակն է, որտեղ արտադրողը և սպառողը հանդիպում են: Վեգա Հոմի հետ համագործակցության մասին խոսելիս հիշեցնում է՝ համատեղ ջանքերով մի շարք նախագծեր են կյանքի կոչել: «Ինքս Վեգա Հոմի ութ տարվա հաճախորդն եմ և չեմ պատրաստվում հեռու գնալ: Չեմ պատրաստվում հեռու գնալ, քանի որ ինձ հարմարավետ եմ զգում բոլոր հարցերում»,- ասում է պարոն Զաքարյանը:
Շրջայցը Վեգա Հոմի տաղավարներում հնարավորություն է տալիս ծանոթանալ խանութ-սրահներում առկա տեսականուն: Ցանկացած ճաշակի, նախասիրության և ոճի հաճախորդ Վեգա Հոմում կգտնի իր նախընտրելի կահույքը, սպասքը, տան ինտերիերը լրացնող կարևոր դետալները: Վեգա Հոմի առավելություններից ամենակարևորը թերևս հենց դա է: Այցելելով խանութ-սրահներ, հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերել տան համար անհրաժեշտ ամեն իր: Գները հասանելի են բոլորին, այս մասին ընկերությունը ևս հոգ է տարել: Բացի ներմուծումը, ընկերությունը կարևորում է նաև հայկական արտադրության խթանումը: Հարմարավետ ներքնակների արտադրությամբ է ներկայանում Ռեսթֆուլ բրենդը: Այն սպառողին առաջարկում է գին-որակ հարաբերակցությամբ լավագույն առաջարկը։ «Restful ապրանքանիշը հայկական բրենդ է: Ներքնակներ, տեքստիլ, կարճ ասած՝ քնի հետ կապված ամեն ինչ է առաջարկում Restful-ը»,- ասում է «Վեգա Հոմ»-ի զարգացման մենեջեր Պետրոս Մելքոնյանը: Հիշեցնում է՝ Vega Home-ը ներկայացնում է կահույքի ամենամեծ տեսականին Հայաստանում: «Կահույքից բացի, մեր հաճախորդներին առաջարկում ենք տան համար անհրաժեշտ պարագաներ, տեքստիլ, դեկորներ, ներքնակներ: Տեսականին շատ մեծ է ու բազմազան: Vega Home-ում ստեղծվել է այնպիսի միջավայր, որ ցանկացած հաճախորդ կարող է մեկ տեղից ձեռք բերել տան կահավորման, ինտերիերային լուծումների համար անհրաժեշտ ցանկացած ապրանք»,- եզրափակում է Պետրոս Մելքոնյանը:




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ