Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Մինչև երբ կշարունակվեն անձրևները

Սեպտեմբերի համար Հայաստանում առկա են բավական առատ տեղումներ, ՀՀ-ում հատվածներ կան, որտեղ արդեն տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման:

Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Այս պահի դրությամբ երկիրը գտնվում է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում:

Անձրևոտ այս ցիկլոնը երկրի տարածքում կմնա մինչև հաջորդ չորեքշաբթի, հանրապետության որոշ շրջաններում դրանք կլինեն ինտենսիվ, ամպրոպային: Նաև կարկուտ կտեղա:

Կարկտային ռիսկը կպահպանվի նաև հոկտեմբերին:

Սպասվող տեղումները լինելու են ժամանակ առ ժամանակ, այսինքն անդադար անձրև չի տեղա: Սուրենյանը միաժամանակ նշել է, որ մի քանի օրից արևը կվերադառնա: Ամռան սպասված վերադարձը նախատեսվում է սեպտեմբերի 26-ից, երբ այժմյան անձրևոտ ցիկլոնն իր տեղւ կզիջի Մերձավոր արևելքից ներթափանցող տաք օդային հոսանքին:

Ավելի վաղ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ դեռ արևոտ օրեր ենք ունենալու:

«Շատ, շատ, շատ, մի մոռացեք՝ մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ»,- գրել էր նա: