Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ucom ընկերությունը հրապարակել է 2023 թ-ի ֆինանսական արդյունքների աուդիտորական հաշվետվությունը

Ucom ընկերությունը հրապարակել է արտաքին աուդիտի արդյունքում հաստատված 2023 թ-ն ամփոփող ֆինանսական արդյունքները։ 

2023 թ-ի արդյունքով ընկերության հասույթը կազմել է ավելի քան 38 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 5,7% աճ: Ընդ որում, աճը գրանցվել է ինչպես ֆիքսված ինտերնետի (+12,3% աճ՝ 2022-ի նկատմամբ), այնպես էլ շարժական կապի ծառայությունների գծով (+13,5% աճ՝ 2022-ի նկատմամբ)։ Եկամուտների աճը պայմանավորված է բաժանորդային բազայի աճով թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի սեգմենտներում, ինչին նպաստել է ֆիքսված ցանցի ընդլայնումը դեպի մարզեր, շարժական ու ֆիքսված ցանցի շարունակական արդիականացումը, ինչպես նաև կոնվերգենտ ծառայությունների մշտական բարելավումը։ 

Ընկերության գործառնական գործունեության արդյունքը զգալիորեն բարելավվել է՝ հասնելով 11,9 մլրդ դրամի՝ 2022-ի 1,3 մլրդ դրամից, իսկ զուտ շահույթը կազմել է 5,6 մլրդ դրամ` 2022-ի 4,3 մլրդ-ի փոխարեն, ինչը վկայում է նաև եկամուտների աճին զուգահեռ ծախսերի կառավարման արդյունավետության աճի մասին։  

Ընկերության ընդհանուր ակտիվները աճել են 30,5%-ով՝ հասնելով 113,1 մլրդ ՀՀ դրամի՝ 2022 թվականի 86,6 մլրդ դրամից։ Ակտիվների աճը փաստում է այդ թվում Ucom-ի ռազմավարական ներդրումների աճի մասին, որոնք ուղղված են տեխնոլոգիական ենթակառուցվածքների բարելավմանն ու ցանցի շարունակական ընդլայնմանը։

Սեփական կապիտալը կազմել է շուրջ 16 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 10,5 մլրդ-ի համեմատ։ 

«Անցած տարի մենք սկսել ենք մեծ ներդրումներ անել ցանցի որակի բարելավման և ընդլայնման մեջ` առաջ շարժվելով դեպի թվային տրանսֆորմացիա, և հիմա տեսնում ենք այդ որոշման դրական արդյունքները։ Իհարկե, մեր հիմնական նպատակը, որպես հաճախորդամետ ընկերություն, բաժանորդների կարիքները բավարարելն է, նրանց լավագույն ծառայություններն ու թվային փորձառություն մատուցելն է։ Բայց մենք նաև շատ ենք կարևորում ընկերության արդյունավետ կառավարումն ու  լավագույն ստանդարտներին համապատասխանությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ը շարունակում է հետևել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին՝ ապահովելով իր ֆինանսական տվյալների թափանցիկությունն ու հուսալիությունը։ Նշենք, որ ընկերության բոլոր հաշվետվությունները, ներառյալ աուդիտորականները, կարելի է գտնել ընկերության պաշտոնական կայքում՝ հաշվետվություններ բաժնում։