Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Տնտեսություն

Իհարկե, ունենք բարձր տնտեսական ակտիվություն, բայց աճում է ոչ արտահանելի հատվածը. Վարդան Արամյան

Եթե նայում ենք տնտեսական ցուցանիշների թվերին, ունենք բարձր տնտեսական ակտիվություն, բարձր ցուցանիշներ, բայց ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի նաեւ տնտեսական աճի կառուցվածքին: Այս մասին Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, տնտեսական աճի կառուցվածքը այն կարեւոր հենքն է, որի հիման վրա կարելի է դատողություն անել, թե երկարաժամկետ տնտեսական աճը ինչպիսին է՝ կայուն է, ներառական է, թե ոչ:

«Երբ նայում ենք 2018 թվականը եւ այս տարվա 4 ամիսները, կարծես թե տնտեսական աճում ոչ արտահանելի հատվածն է գերակշռում: Աճում են ֆինանսական ծառայությունները, շահումով խաղերի ոլորտը, թեեւ կա տեսակետ, որ դա միտված է արտաքին պահանջարկի վրա: Դա չճշտված թեզ է եւ այն տնտեսվարողները, որոնք մատռուցում են այդպիսի ծառայություններ, բնականաբար, ասում են, որ իրենք թիրախավորում են արտաքին պահանջարկը: Եթե դա այդպես է, անհանգստանալու խնդիր չկա, բայց եթե այդպես չէ, այսինքն թիրախավորում են ներքին պահանջարը, անհանգստանալու խնդիր կա»,-ասաց Արամյանը:

Հաջորդ առաջատար ճյուղը, որ աճում է, ըստ նախկին նախարարի, առեւտուրն է. «Այսինքն տեսնում ենք, որ ոչ արտահանելի ճյուղերն են գերակա: Կառավարությունը դրան պետք է ուշադրություն դարձնի»:

Անդրադառնալով տնտեսական հեղափոխությանը, նա նշեց, որ երեւի կառավարությունը նկատի ունի խորքային բարեփոխումները. «Մեր տնտեսական զարգացումը պետք է ուղեկցվի երկու կարեւոր հենքով. Արտահանմանը միտված տնտեսական աճ, արտահանողների թիրախավորում եւ երկրորդը տնտեսական համաչափ զարգացումն է: Եթե տնտեսական աճը ստեղծվում է հիմնականում Երեւանում եւ մերձակա շրջաններում,  դա վտանգավոր է: Նման դեպքում մանկամտություն կլինի խոսել ներառական աճի կամ ռեգիոնալ ու տնտեսական կայունության մասին: Այդ առումով նման համաժողովները գովելի են»,-ընդգծեց Արամյանը: Այդուհանդերձ, նա նկատեց, որ նման համաժողովներն օգտակար են, երբ կա մասնավորի եւ պետության համագործակցություն: