Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել Առաջնորդության դպրոցում

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ է հանդես եկել Առաջնորդության դպրոցի ուսանողների առջև՝ խոսելով արդյունավետ հաղորդակցության թեմայի շուրջ։

Մասնավորապես, Առաջնորդության զարգացման 2024-2025 թթ. դասընթացի մասնակիցների հետ նա կիսվել է իր գիտելիքներով և փորձով առաջնորդների համար այն կարևոր ուղղությունների շուրջ, որոնք են ակտիվ լսելու սովորությունը, ոչ վերբալ հաղորդակցությունը,   մտքերի հստակ ձևակերպումը, հետադարձ կապի և կոնստրուկտիվ քննադատության ձևերը, մշակութային առանձնահատկությունների հաշվի առնելը և կոնֆլիկտների հաղթահարումը։ 

«Գլխավոր բանը, որը պիտի անի ցանկացած առաջնորդ՝ իր օրինակով մշակույթ ձևավորելն է։ Ձեր ամեն արարքով դուք պիտի ցույց տաք հարգանք բոլոր գործընկերների հանդեպ՝ անկախ նրանց պաշտոնից ու առանձնահատկություններից։ Շատ կարևոր է, որ առաջնորդի խոսքերը չհակասեն նրա արարքներին, քանի որ ձեր փոխանցած ազդանշանները պիտի լինեն հստակ և հետևողական՝ մարդկանց մեջ շփոթություն չառաջացնելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Առաջնորդության Դպրոցը բարձր է գնահատում պարոն Յիրիկյանի երկարամյա ջանքերը Հայաստանում նոր մակարդակի բիզնես մշակույթի զարգացման ուղղությամբ։ Վստահ ենք, որ նրա փորձառության ու հայացքների հետ հաղորդակցումը կարևոր ազդեցություն կունենա ապագայամետ երիտասարդների գալիք ձեռքբերումների և Հայաստանի զարգացման գործում», - ասել է Առաջնորդության դպրոցի հիմնադիր նախագահ Սամվել Մովսիսյանը։

Առաջնորդության դպրոց հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Կազմակերպության առաքելությունն է տեղական և միջազգային կայացած գործիչների, տեսաբանների ու կազմակերպությունների համագործակցությամբ աջակցել ապագա նորարար բիզնես առաջնորդների զարգացմանը Հարավային Կովկասի և Պարսից ծոցի ռեգիոններում։