Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն Մարուքյան

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի համատեղ  մամուլի ասուլիսը։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը` Fastex-ի և Fast Bank-ի հետ համատեղ, WCIT-ի գլխավոր գործընկերներն են։ 

Ասուլիսին մասնակցել են Fastex-ի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը և Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։
Վահագն Բադալյանը, անդրադառնալով տարածաշրջանում այս կարևոր միջոցառումը հովանավորելու Fastex-ի նախաձեռնությանը, նշել է․

«Կարևորում ենք ինովացիաների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնֆերանսի՝ WCIT 25-րդ հոբելյանական միջոցառման անցկացումը Հայաստանում։ Սա հիանալի հնարավորություն է Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոն և մեր երկիրը դարձնել առավել մրցունակ միջազգային հարթակներում։ Այս տարի մենք ստանձնել ենք միջոցառման  բացման արարողությունը կազմակերպելու կարևոր գործը»,- ասել է նա։

Միջոցառման պաշտոնական բացումը կկայանա հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում։ Hoory AI օգնականն այս տարի կլինի միջոցառման հաղորդավարի դերում՝ ներկայացնելով երեկոյի մասնակիցներին։ Ելութները կուղեկցվեն արհեստական բանականության կողմից գեներացված վիզուալ  պատկերներով։ Ի դեպ, այս տարի համաժողովի հիմնական թեման արհեստական բանականությունն ու դրա ընձեռած լայն հնարավորություններն են։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազդարարի միջոցառման մեկնարկը՝ ներկայանալով առցանց ռեժիմում արհեստական բանականության կողմից ինտեգրված երաժշտությամբ։ Երեկոյի ավարտին շքեղ երաժշտական շոուով հանդես կգա համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։

«Ուրախ ենք երկրորդ անգամ Հայաստանում հյուրընկալել WCIT կոնգրեսը։ Այս տարի համաժողովի բացմանը տեսակապով ողջույնի խոսքով հանդես կգա գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը։ 2019 թվականի համաժողովը հայաստանյան ՏՏ ոլորտում տեսանելի զարգացումներ է գրանցել, ինչը, վստահ եմ, որ այս տարի կրկնապատկվելու է: Շնորհակալ ենք նաև գործընկեր կազմակերպություններին, որոնք աջակցում են մեզ կազմակերպման գործում և կարևորում նման միջոցառումների իրականացումը Հայաստանում»,- ասել է  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Հոկտեմբերի 5-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի համաժողով. կլինեն տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ քննարկումներ, որոնց ընթացքում համաշխարհային բիզնեսի առաջնորդները և ոլորտի փորձագետները կանդրադառնան բիզնես հնարավորություններին ու զարգացող շուկաներին։

WCIT 2024-ի ամբողջական օրակարգն այստեղ է։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: