Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Մինչև 1500 Մբ/վ Wi-Fi 7, խաղային հեռուստացույց և աննկատ աշխատող Smart home․ Team ընկերությունների խումբը` DigiTec-ում է

4Հոկտեմբերի, 2024 թ, ԵրևանԱյսօր Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկեց տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական Դիջիթեք ցուցահանդեսը։ Team-ը կրկին ներկայացավ ընկերությունների խմբով, որի մասնակիցներին համախմբում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու և սեփական երկրի տնտեսության աճի վրա ազդելու մեծ ցանկությունը։

Team ընկերությունների խմբի ամենախոշոր Team Telecom Armenia-ն` նոր սերնդի օպտիկամանրաթելային ցանցի Wi-Fi 7 ծածկույթում ապահովում է մինչև 1500 Մբ/վ արագություն։ Ընկերությունը նաև ներկայացնում է զվարճանքային Cosmo Box-ը, որը, փոխարինելով ավանդական TV-սարքը, հեռուստացույցը դարձնում է «խաղային»։ Մոտ 1800 խաղերի շարքում են՝ Need for Speed, Call of Duty, Fortnite, Dota2, Cyberpunk2077 և այլ սիրված խաղերը։

Team Systems-ի լուծումները ստեղծում են միջավայր, որտեղ «Խելացի տան» սարքավորումներն ու տեխնոլոգիաները գործում են աննկատ, բայց արդյունավետ: Team Systems-ը, HDL ընկերության հետ համագործակցությամբ, ներկայացրեց Smart Place-ը, որը ներառում է ավտոմատացման խելացի լուծումներ՝ նախատեսված տների, գրասենյակների և հյուրանոցների համար:

TeamPay ընկերությունը ներկայացնում է էլեկտրոնային դրամապանակը՝ հավելված, որն իր պարզ և հարմար ինտերֆեյսի միջոցով թույլ է տալիս օգտատերերին պլանավորել և կատարել ավտոմատ վճարումներ, ինչպես նաև վճարումների խմբերի ստեղծման պարզության և տվյալների անվտանգության միջոցով ապահովում է օգտագործման հարմարավետություն ու անվտանգություն։

«Դիջիթեքը տեխնոլոգիաների էպիկենտրոն է, որտեղ ծնունդով հայկական ընկերությունները հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց նորարար լուծումները, ստեղծելու նոր կապեր և գտնելու նոր գործընկերներ: Որպես տեխնոլոգիական ընկերություններին միավորող խումբ՝ Team-ը չէր կարող չմիանալ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառմանըթե՛ որպես մասնակից, թե՛ որպես աջակից՝ խրախուսելու Հայաստանում տեխնոլոգիաների ու նորորարության զարգացումը»,- նշում է Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

Team ընկերությունների խմբի Team Solutions-ը ստեղծում է ծրագրային ապահովման գործիքներ ու լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին ավտոմատացնել գործընթացներն ու ընդլայնել իրենց գործունեությունը։ Ընկերությունը մշակում է նաև կառավարման էլեկտրոնային համակարգեր, իսկ ZANGEZOR և HZOR պրոդուկտների միջոցով ապահովում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների ու ընկերությունների թեժ գծերի անխափան աշխատանքը։

Team Energy նախագիծը, որը Հայաստանում ձևավորեց էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ, նույնպես DigiTec-ում է։ Լիցքավորման կայաններն ապահովում են մինչև 160 կՎտ հզորություն և նախատեսված են ցանկացած մակնիշի էլեկտրական մեքենաների համար: Team Energy հավելվածի միջոցով հնարավոր է գտնել մոտակա լիցքավորման կետերը, կատարել լիցքավորում և վճարել կցված քարտի միջոցով, իսկ եթե Team Telecom Armenia-ի բաժանորդ եք` նաև Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։

Ցուցահանդեսում է նաև Հայաստանում առաջին առցանց մոլը՝ Buy.am-ը, որը հնարավորություն է տալիս գնումներ կատարել միաժամանակ մի քանի վայրերից և կազմակերպել առաքում։

Team Telecom Armenia-ն, որպես DigiTec-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկեր, այցելուներին ու մասնակիցներին կապահովի ոչ միայն ինտերնետային, այլև տրանսպորտային կապով՝ Հանրապետության հրապարակից դեպի DigiTec։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 6-ը։

 

Հասարակայնության հետ կապերի բաժին

[email protected]