Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանի միջազգային համաժողովին

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Կառավարում, Ռիսկեր, Վերահսկողություն. Համագործակցության Խթանում» խորագրով միջազգային համաժողովին, որպես պանելային խոսնակ: 

Համաժողովը կազմակերպել է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ Հայաստանը՝ ներգրավելով շուրջ 200 առաջատար մասնագետների՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մասնավոր, հանրային և ֆինանսական ոլորտներից: Ucom ընկերությունը հանդես է եկել որպես համաժողովի պլատինե գործընկեր:

Պարոն Յիրիկյանը պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է կորպորատիվ կառավարման գործընթացներում ներքին աուդիտի կարևորությանը: 

«Ներքին աուդիտը կարևոր դեր է խաղում կազմակերպության առողջ կորպորատիվ կառավարման համակարգի ստեղծման մեջ։ Երբ գործադիր ղեկավարությունը աջակցում է ներքին աուդիտին, կառավարման գործընթացները ավելի արդյունավետ են դառնում, ինչը ավելացնում է կազմակերպության թափանցիկությունը և դրականորեն անդրադառնում նրա հեղինակության վրա։ Այսպիսով, արդյունավետ ներքին աուդիտը պաշտպանում է ոչ միայն ֆինանսական կայունությունը, այլ նաև նպաստում է կազմակերպության հաջողությանը և աճին», - պանելային քննարկման ընթացքում նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Մենք ուրախ ենք համագործակցել Ucom ընկերության հետ, որը մեզ տրամադրեց բացառիկ հարթակ՝ քննարկելու կորպորատիվ կառավարման և ներքին աուդիտի ոլորտի վերջին ձեռքբերումներն ու հետագա զարգացման միտումները` վերջիններս հայաստանյան ընկերություններում ներդնելու և հաջողությամբ կիրարկելու նախապայմանները։ Պարոն Յիրիկյանի մասնակցությունը մեր պանելային քննարկմանը հատկապես կարևոր էր, քանի որ նա գործադիրի տեսանկյունից փայլուն ներկայացրեց կորպորատիվ կառավարման և աուդիտի գործընթացներում համագործակցության անգնահատելի դերը: Սա հրաշալի օրինակ է, թե ինչպես արդյունավետ գործընկերությունը կարող է իրական արժեք բերել մեր ընդհանուր հաջողություններին» - նշել է «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ-ի նախագահ Արա Չալաբյանը:

Նշենք, որ Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանը «Institute of Internal Auditors-Global» միջազգային կազմակերպության գործընկերն է Հայաստանում: Ինստիտուտն ունի ավելի քան 170 անդամ, պետական և մասնավոր կազմակերպություններից ներքին աուդիտի և ռիսկերի կառավարման ոլորտում: Այն Հայաստանում ներքին աուդիտի ոլորտը ներկայացնող ամենամեծ կառույցն է: