Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

«Սոգլասիե Արմենիա» ընկերություն հայտարարությունը

«Սոգլասիե Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները մի խումբ կարմիր բերետավորների հետ աջակցել են ընկերությանը պատկանող տարածք ներխուժելը: Պատճառն այն է, որ ոստիկանության աշխատակիցները առանց սերվիտուտի պատշաճ իրավունքի փորձել են ապահովել այլ սեփականատիրոջ իրավունքը՝ Արամի փողոցում շինաշխատանքներ կատարելու համար: Ավելին՝ ոստիկանների կողմից վարչական ձերբակալման են ենթարկվել «Սոգլասիե Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր փորձել են թուլ չտալ իրենց ընկերության սեփականություն հանդիսացող, գույքի ոչնչացման վտանգով պայմանավորված, տարածք ապօրինի ներխուժած շինարարական տեխնիկայի գործողությունները:

Տեղի ունեցածն ունի նախապատմություն: Մյուս՝ ֆիզիկական անձանց պատկանող տարածքի երեք կողմերը, ըստ ՀՀ Կադաստրի կոմիտեի տրված պետական վկայականի, պատկանում են «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը, իսկ չորրորդ կողմը մոտ 80սմ լայնություն ունի, որտեղով տեխնիկայի մուտքը հնարավոր չէ: Բացի այդ, խնդրահարույց տարածքով անցնում են քաղաքի համար կարևոր նշանակության կոմունիկացիաներ, ինչպես նաև գազատար խողովակ։
Վիճելի տարածքը, որն այս պահին հատկացվել է այլ ընկերության, նախկինում պատկանել է «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը, որտեղ 2012-13թթ տեղադրվել են կոյուղատար և գազատար խողովակներ: Կոյուղատար խողովակը սպասարկում է Հյուսիսային պողոտայում գտնվող մի շարք բնակելի շենքերի և կոմերցիոն տարածքների, որտեղ այս պահին գործում են մի շարք հեղինակավոր, բրենդային խանութներ և հասարակական նշանակության օբյեկտներ:

Եթե ապօրինությունը շարունակվի՝ շուտով մայրաքաղաքի Աբովյան և Արամի փողոցները կլցվեն կոյուղատարի պարունակությամբ, որն այս պահին վնասել են մյուս տարածքի սեփականատերերը:

Դեռ հուլիս ամսին «Սոգլասիե Արմենիա» ընկերության հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, տարածքը կնքվել է, որը մյուս սեփականատիրոջ կողմից կամայականորեն հեռացվել է, սակայն քննիչը որևէ գործողություն չի իրականացրել՝ պարզելու, թե ինչո՞ւ է խախտվել իր որոշումը: Մի քանի օր առաջ էլ, «Սոգլասիե Արմենիա» ընկերության գույքի վնասմամբ, մյուս սեփականատերերը փորձել են մուտք գործել մեր տարածք, ինչը կանխվել էր ոստիկանների և մեր աշխատակիցների կողմից:

Նշենք, որ տվյալ ընկերությանը շինթույլտվություն է տրվել մոտ 330 քմ տարածքի վրա 7 հարկից բաղկացած շենք կառուցելու համար, այն դեպքում, երբ, հեղինակավոր մի շարք ընկերությունների հետ համատեղ, «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը հարակից տարածքում նույնիսկ 4 հարկից բաղկացած շինության նախագծման թույլտվություն տալը մերժվել է, ինչը պարունակում է երկակի ստանդարտների ռիսկեր:

Ընդ որում՝ այս տարածքը դեռևս վիճելի է, քանի որ «Սոգլասիե Արմենիա» ընկերությունն այս տարվա մայիս ամսին գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով և 6-րդ հոդվածով, որն ընդունվել է քննության: Այն է՝ արդար դատաքննության իրավունքի և սեփականության իրավունքի խախտում:

ՄԻԵԴ-ն այս պահին քննում է «Սոգլասիե Արմենիա» ընկերության միջնորդությունը՝ գանգատն առաջնահերթության կարգով քննելու վերաբերյալ:

Հայտնում ենք, որ տեղի ունեցածն ապօրինություն է, որին արդեն իսկ անդրադարձել են ընկերության սեփականատեր, Ռուսաստանի հայերի մության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը և «Սոգլասիե Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ավետ Ադոնցը:

«Սոգլասիե Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ տեղի ունեցածին տրվելու է իրավական գնահատական և հնարավոր բոլոր եղանակներով պաշտպանելու է իր սեփականության խախտված իրավունքը: