Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Պղինձը՝ աշխարհի 6 կրիտիկական ռեսուրսների շարքում

Մետաղների գների բարձրացումից առավելագույնս օգտվելու համար անհրաժեշտ է վերազինում կատարել գործող հանքերում։ Այդ դեպքում արտադրությունը կդառնա առավել արդյունավետ, շահութաբեր ու թույլ կտա զարգացման նոր ծրագրեր իրականացնել։

 Պղնձի և մոլիբդենի համաշխարհային պահանջարկը տարեցտարի աճելու է։ Դրանից առավելագույն օգուտ քաղելու համար, Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները պետք է վերազինեն արտադրությունը, նշեց Հայաստանի հանքարդյունաբերական և մետալուրգիական ընկերությունների միության նախագահ Վարդան Ջհանյանը՝  աշխարհում հանքարդյունաբերության զարգացումների և մարտահրավերների շուրջ ejc.am-ի թղթակցի հետ զրույցում։
«Համաձայն տարբեր փորձագիտական գնահատականների, մինչև 2035 թ․ պղնձի համաշխարհային պահանջարկը պետք է կրկնապատկվի․ մի կողմից՝ էլեկտրամոբիլների և վերականգնվող էներգետիկայի ինդուստրիաները պահանջում են ավելի շատ պղինձ՝ հաղորդալարերի և ինվերտորների համար, մյուս կողմից՝ կրճատվելու է հանքերի արտադրանքը։

 S&P Global-ը նշում է, որ լավատեսական սցենարի դեպքում պղնձի համաշխարհային դեֆիցիտը կարող է կազմել մինչև 1,5 միլիոն տոննա, հոռետեսականի դեպքում՝  մինչև գրեթե 10 միլիոն: Համեմատության համար նշենք, որ այժմ աշխարհում արտադրվում է տարեկան շուրջ 25 միլիոն տոննա մաքուր պղինձ»։ 

Ջհանյանը նշեց նաև, որ սրա հետ մեկտեղ, գործող հանքերում կանխատեսվում է պարունակությունների նվազում, իսկ նոր հանքերը (լինեն հաստատված, թե ենթադրվող) սահմանափակ են։ Սրան գումարվում են խոշոր հանքարդյունաբերական երկրներում աշխարհաքաղաքական ռիսկերը։

Անդրադառնալով մոլիբդենի պահանջարկին, նա նշեց, որ Համաշխարհային բանկը  դեռևս 2020թ․-ին  30 տարվա հորիզոնում կանխատեսում էր պահանջարկի աճ գրեթե 120% (այսինքն՝ 2,2 անգամ)։ Իսկ Էներգիայի միջազգային գործակալությունը (International Energy Agency) կանխատեսել է պահանջարկի գրեթե 290% (այսինքն՝ 3,9 անգամ) աճ՝ մինչև 2040 թվականը, եթե աշխարհի երկրները նախատեսված տեմպերով անցնեն կայուն (այսինքն՝ վերականգնվող) էներգետիկայի։

Ջհանյան.jpg (74 KB)
Այդպիսի անցման համար կարևորագույնն են համարվում վեց ռեսուրս․ ըստ Համաշխարհային Բանկի, դրանք են պղինձը, կոբալտը, գրաֆիտը, լիթիումը, նիկելը և հազվագյուտ հողային տարրերը (սկանդիում, իտրիում խմբի մետաղները)։ Հավելենք, որ մոլիբդենը կարևոր բաղադրիչ է  նաև արևային վահանակների համար»։

«Հայաստանը, բնականաբար, ունի թե՛ պղնձի, թե՛ մոլիբդենի պաշարներ։ Հայաստանի մոլիբդենի պաշարները կազմում են համաշխարհային պաշարների 1%-ը։ Դա ոչ թե այն պատճառով, որ մեր երկրում քիչ է, այլ,  որ աշխարհում այդ պաշարներն ավելացել են»,-ասաց նա։

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ
Մեր երկրում արդյունահանվում է տարեկան 30-35 միլիոն տոննա հանքաքար, որից մոտ 20 միլիոնը բաժին է ընկնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, ևս մոտ 7-8 միլիոնը` «Թեղուտ» ՍՊԸ-ին, 4-4,5 միլիոնը՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին, մնացածը՝ մյուս հանքավայրերին։

Հայաստանի ՀՆԱ-ի համար այդ ոլորտն էական է՝ ապահովելով ՀՆԱ-ի 2-5%-ը՝ կախված մետաղների միջազգային գներից։ Օրինակ, 2021-ին, երբ մետաղների միջազգային գներն աճել էին, այդ մասնաբաժինը հասել էր 5,5%-ի։

Իր մասնաբաժնի համեմատ, ոլորտն ապահովում է գրեթե կրկնակի ավելի հարկեր՝ ընդհանուր մուտքերի 5-11%-ը, բացարձակ թվով՝ միջինում մոտ $250 մլն: 2021-ի  մետաղների գների աճի հաշվին, 2022-ին այդ ծավալը գրեթե կրկնապատկվել էր՝ հասնելով մոտ $500 մլն-ի։

«Այս ցուցանիշներն ավելացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն գործարկել պատրաստի Ամուլսարի ոսկու հանքը, այլ նաև՝ վերազինում կատարել գործող հանքերում։ Այդ դեպքում արտադրությունը կդառնա արդյունավետ, բավարար շահութաբեր ու թույլ կտա զարգացման նոր ծրագրեր իրականացնել»,-եզրափակեց  Վարդան Ջհանյանը։