Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

«Իմ Ամերիա, իմ Հայաստան». նոր նախագիծ` Ամերիաբանկի կողմից (տեսանյութ)

Ամերիաբանկը ցանկանում է մարդկանց մասնակից դարձնել կյանքի որակը բարելավելու իր առաքելությանն ու Հայաստանում ապրելու և արարելու էլ ավելի մեծ հիմքեր ստեղծել. մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը, որի ներքո իրականացվելու է երեք արշավ

Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը, որի շրջանակում իրականացվելու է երեք՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա»արշավ: Մեգերյան կարպետի հարկի ներքո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ու Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրեցին մանրամասներ արշավների մասին և թե ինչպես կարող են քաղաքացիները ներգրավվել դրանցում: 

Ամերիաբանկի գլխավոր տնօրենն ընդգծում է՝ այս երեք արշավիմիջոցով ցանկանում են շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնք այս տարիների ընթացքում եղել են Ամերիաբանկի կողքին և նպաստել են Բանկի՝ կյանքի որակի բարելավման առաքելության իրագործմանը։  Վերահաստատելով իր առաքելությունը՝Ամերիաբանկը հրավիրում է բոլորին միանալ իրենց և միասին շարունակել հոգ տանել ու զարգացնել մեր տունը` Հայաստանը: 

Արշավներից առաջինը «Իմ Ամերիա, իմ Հայաստան» խորագիրն է կրում, որի շրջանակում Բանկն առաջարկում է միասին ընտրել այն ոլորտները, որոնց ուղղվելու է իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 միլիոն դրամ։ «Ուզում ենք տալ հնարավորություն մեր հաճախորդներին և հաճախորդ չհանդիսացող մեր բոլոր քաղաքացիներին մասնակցելու այդ որոշումների կայացմանը և օժանդակելու մեզ: Միասին կորոշենք, թե 2025 թ.-ին որ ոլորտներին է ուղղվելու 100 միլիոն դրամը: Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան քվեարկելու MyAmeria հավելվածի միջոցով»,-նշում է Հանեսյանը: 

Քվեարկության ուղղություններն ութն են՝ երեխաների առողջություն, կրթություն, կայունզարգացում, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, մշակույթ և սպորտ։Քվեարկությունն անցկացվելու է հոկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այս բոլոր ուղղություններով Ամերիան առ այսօր իրականացրել է ավելի քան 2,7 միլիարդդրամի բարեգործական և ԿՍՊ նախագծեր։

Հաջորդ արշավն «Իմ Ամերիա, իմ տուն» խաղարկությունն է, որին մասնակցելով հնարավորություն կստանաք շահել բնակարան մայրաքաղաքում գտնվող «Մոնթե» թաղամասում: ԱմերիաբանկիՄանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը տեղեկացնում է, որ մինչև դեկտեմբերի 31-ը մասնակիցները որոշակի գործողությունների և քայլերի արդյունքում կուտակելու են պրոմոկոդեր: Այնուհետևմինչև հունվարի 31-ը վիճակահանության միջոցով պատահականության սկզբունքով որոշվելու է հաղթողը: Պրոմո կոդ ստանալու տարբերակները բազմազան են՝ բացել հաշիվ Ամերիաբանկում,պատվիրել քարտ, մուտք գործել MyAmeria և կատարել այնտեղ գործարքներ, վճարելMyPay-ով, կատարել գործարքներ MyInvest-ով և այսպես շարունակ։Բնական է, որ որքան շատ գործողություններ կատարեք այս բոլոր հարթակներում, այնքան շատ պրոմոկոդեր կստանաք, իսկ սրա արդյունքում կմեծացնեք տունշահելու հավանականությունը։«Այս նախաձեռնության հիմնական նպատակը Հայաստանում ապրելու և արարելու կարևորությունը շեշտադրելն է և այդ պատճառով որպես վիճակախաղի շահում ընտրեցինք բնակարանը»,-հավելում է Բարսեղյանը:

Ամերիաբանկի ուշադրության կենտրոնում է կրթությունը: Հենց դրան է ուղղված «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթը: «Այս նախաձեռնությունն իրականացվում է VISA-ի հետ համատեղ: Մեր գործընկերոջ հետ տարիների ընթացքում բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել, սա հերթականն է: VISA կազմակերպության աջակցությամբ փորձում ենք խրախուսել ուսանողներին, հատկապես նրանց, որոնք Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ մոտեցում ունեն և պատրաստ են իրենց մտքերն իրականություն դարձնել, պատրաստ են աշխատել իրենց հմտությունները կատարելագործելու ուղղությամբ»,-ասում է Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրենը:

Եվ այսպես՝ մրցույթի շրջանակում Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր այն ուսանողները, ովքեր Ամերիաբանկի VISA Student քարտապան են՝ հնարավորություն կունենան ստանալու երեք մրցանակ:Որպես առաջին մրցանակ՝ նախատեսված է 160 կրթաթոշակ՝ ամսական 50000 դրամի չափով, որը հաղթող ուսանողները կստանան 5 ամիս շարունակ 2024-2025 թթ.երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում։ Երկրորդ մրցանակը աշխարհի լավագույն բուհերից մեկում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցելու հնարավորությունն է՝ «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 10 լավագույն նախագծի հեղինակների համար, և երրորդը՝ 3 լավագույն նախագծերի ֆինանսավորումն է՝ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով: 

Ընդ որում՝ կրթաթոշակին հավակնելու համար անհրաժեշտ է լինել նվազագույնը 2-րդ կուրսիուսանող, հավաքել ամենաբարձր միավորները թեստից, և ունենալ ամենաբարձր ՄՈԳ-ը (տվյալ բուհի առավելագույն արժեքի առնվազն 65 տոկոսը), իսկ նախագծի ֆինանսավորում ստանալու և/կամ աշխարհի լավագույն բուհերից մեկիծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հավաքել ամենաբարձր միավորները և՛թեստից, և՛ նախագծերի գնահատումից (անկախ ՄՈԳ-ից)։

Ամերիաբանկի «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի և արշավների նպատակն է միավորել մարդկանց բանկի առաքելության իրականացման շուրջ և միասին բարելավել կյանքի որակը: 

Արտակ Հանեսյանն ընդգծում է՝ որպես Հայաստանի ֆինանսական համակարգի առաջնորդներից մեկը և տեխնոլոգիական առաջատար ընկերություն, կարևոր են համարում ցանկացած նախաձեռնության մեկնարկին առաջին հերթին կիսվել նորություններով լրատվամիջոցների հետ: Բայց նորություններին անդրադառնալուց առաջ պարոն Հանեսյանը ներկայացրեց մի շարք ցուցանիշներ: «Գործունեության ողջ ընթացքում միջազգային հեղինակավոր ամսագրերի կողմից Ամերիաբանկը ստացել է ավելի քան 100 մրցանակ, որից 30-ը «Հայաստանի լավագույն բանկ» անվանակարգում: Այս տարի 10-ից ավելի մրցանակ ենք ստացել, որից երկուսը «Euromoney» և «Globalfinance» ամսագրերի կողմից՝ դարձյալ որպես «Հայաստանի լավագույն բանկ»: Միջազգային ֆինանսական կառույցներից այս տարիների ընթացքում ներգրավվել ենք ավելի քան մեկ միլիարդ դոլարին համարժեք միջոցներ տնտեսության ոլորտների վարկավորման նպատակով: Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի զարգացմանն ուղղվել է ավելի քան 500 միլիարդ դրամի ֆինանսավորում: Տասներորդ տարին անընդմեջ առաջատար ենք վարկային պորտֆելի մեծությամբ, որը երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 1,13 տրիլիոն դրամ: Վերջին հինգ տարիներին եղել ենք ամենախոշոր հարկատու բանկը և պետական բյուջե վճարել մոտ 58 միլիարդ դրամի հարկ: Մեր գործունեության ընթացքում նաև իրականացրել ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և բարեգործական ծրագրեր մոտ 2,7 միլիարդ դրամի շրջանակներում»,-ընդգծում է Հանեսյանը: