Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Խորհրդատվական հանրության տարվա միջոցառումը Հայաստանում ունեցավ մասնակիցներ շուրջ 30 երկրներից

Հոկտեմբերի 7-11-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց միջազգային ամենահեղինակավոր Միջազգային CMC համաժողովը՝ հայաստանյան խորհրդատվական և գործարար համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը։ Ավելի քան 150 մասնակից և խորհրդատու 30 երկրներից ժամանել էին Հայաստան՝ քննարկելու խորհրդատվական ոլորտի նորամուծությունները և առաջնահերթությունները։

Համաժողովի ընթացքում Հայաստան այցելեցին ավելի քան 30 ներկայացուցիչներ և 35 հյուրեր ու խոսնակներ տարբեր երկրների առաջատար խորհրդատվական ընկերություններից։

«Համաժողովի հաջողությունն ակնհայտ է, և ես հատկապես կարևորում եմ այն, որ Հայաստանում անցկացվեց այսպիսի հեղինակավոր միջոցառում՝ Միջազգային CMC համաժողովը։ Համաժողովի ընթացքում ձևավորվեցին մի շարք կարևոր գործընկերային պայմանավորվածություններ, որոնք ապագայում կունենան էական ազդեցություն մեր երկրի խորհրդատվական և գործարար համայնքների զարգացման վրա։ IMC Armenia-ի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել նաև ավելի քան 45 պատվիրակներ, և միջազգային խորհրդի կողմից Հայաստանում անցկացված խորհրդատվական կոնֆերանսը գնահատվեց որպես լավագույնը»,- ասաց IMC Armenia-ի գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյանը։

Ucom ընկերությունը CMC համաժողովի տեխնոլոգիական գործընկերն էր։ Համագործակցության շրջանակներում, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համաժողովում հանդես եկավ որպես խոսնակ՝ «Տեխնոլոգիական առաջընթացը և կայուն շրջակա միջավայրը» թեմայի շուրջ։ Միջազգային CMC համաժողովն ընդգրկում էր թեմաների լայն շրջանակ՝ ուղղված տեխնոլոգիաների, կայունության և բիզնեսի վերափոխմանը:

«Շատ ուրախալի է տեսնել, որ կայուն զարգացման թեման Հայաստանում լուրջ քննարկման առիթ է դառնում, առավել ևս այսպիսի միջազգային մակարդակով և առաջատար մասնագետների ներգրավմամբ: Ucom-ն էլ մեծ նշանակություն է տալիս կայունությանը` մասնավորապես մեր կորպորատիվ սոցիալական նախագծերի միջոցով, ուստի և չէինք կարող անմասն մնալ նման միջոցառմանը: Հուսով ենք, որ մոտ ապագայում կայուն մոտեցումները կլինեն մեր երկրում բոլոր գործընթացների հիմքում և մենք արագ զարգացում կունենանք փոխգործակցության շնորհիվ», - ասաց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հիմնական ելույթներն անդրադարձան արհեստական բանականության և մարդանման ռոբոտների զարգացմանը, ինչպես նաև թվայնացման ու բիզնեսում կայունության ապագային: Թվային փոխակերպման և կայուն զարգացման խորհրդատվության մասին ելույթները կարևորեցին կայուն գործելակերպի ու կառավարման դերը ժամանակակից ընկերություններում:

Համաժողովի պանելային քննարկումներն անդրադարձան ապագայի աշխատաշուկայի դինամիկային, արհեստական բանականության ազդեցությանը արդյունաբերության վերափոխման գործընթացում և  թվային միջավայրում բիզնեսների առջև ծառացած մարտահրավերներին՝ կարևորելով նորարարական գործիքների կիրառումը փոփոխվող աշխարհում:

Վարպետության դասերը հնարավորություն տվեցին ձեռք բերելու գործնական գիտելիքներ՝ անդրադառնալով տեխնոլոգիաներին, կայունությանը, թվային փոխակերպմանը և ղեկավարման մի շարք նորարար գործիքներին:

Համաժողովի օրերին՝ հոկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ նաև «Կոնստանտինուս» միջազգային մրցանակաբաշխությունը, որը համարվում է խորհրդատվական ոլորտի «Օսկարը»։ «Կոնստանտինուսը» մրցանակներ էր սահմանել խորհրդատվական ոլորտում նորարարական լուծումներ առաջարկող ծրագրերի համար, և հաղթող ճանաչվեցին 9 երկրներից ներկայացված նախագծեր։ Այս տարի առաջին անգամ մասնակցում էին նաև հայկական ընկերություններ ու նախաձեռնություններ։

Հայաստանի ազգային հաղթողի կոչման արժանացավ՝ «Հայաստանում օրգանական պարարտանյութերի ոլորտի գնահատում և աջակցություն ՀՀ կառավարությանը՝ ծախս-շահույթ և արժեշղթայի ուսումնասիրությունների գործում» (Assessment of organic origin fertilizers sector status in Armenia and support to the GoA with cost-benefit and VC studies) նախագիծը։ 

Համաժողովի ընթացքում տարբեր ձևաչափերով ելույթ ունեցան ITC-ի Առևտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը, ամերիկացի գործարար Դեյվիդ Յանգը, ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը և առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը։ Ելույթներով և պանելային քննարկումներով հանդես եկան նաև ոլորտի առաջատարներ Սանովբար Այուբովան (Sanovbar Ayubova), Վեսլի Փաթերսոնը (Wesley Paterson), Դանկո Դիմկովը (Dancho Dimkov), Նիկ Վարնը (Nick Warn), Նատալիա Մակովա (Natalia Makova), Ֆանի Զայլըրի (Fani Xylori) և շատ ուրիշներ։

2024 թվականին համաժողովը, որը կրում է «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագիրը, նախաձեռնել է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Հայաստան)։