Սկանդալ՝ Երևանի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում. ծնողը պնդում է, որ իր անչափահաս երեխային ՆԶՊ-ի ուսուցիչը ոչ միայն ծեծել է, այլ ասել, որ նա թուրք է
SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի բնակիչ 34-ամյա Սուսաննա Պետրոսյանը, ով ցանկացավ իր մտահգությունը կիսել օրեր առաջ՝ հոկտեմբերի 11-ին, Երևան քաղաքի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, ասելով․
Անգամ ասել է, որ ինքը քանի որ պատերազմի մասնակից է, այդ երեխաները թուրք են և ինքը այդպիսի թուրքերի է սատկացրել։ Ես մտա դպրոց, նախատեցի իմ երեխային, չիմանալով, որ ուսուցիչը անգամ ծեծել է նրան։ Անգամ ուսուցչից ներողություն խնդրեցի և տուն վերադարձանք։ Այդ օրը երեկոյան ինձ զանգեցին ծնողկոմիտեից ու ասացին, որ ինչ իրավունք ունի ուսուցիչը խփի երեխային։ Մինչ դա ես չգիտեի, որ երեխային հարվածել է։ Հետո արդեն ծնողները հաղորդագրություններ ուղարկեցին ու պատմեցին, որ, այո, խփել է, սեղանը շրջել և այլն։ Նաև նկատեցի, որ երեխայիս մարմնի վրա հարվածների հետքեր ևս առկա են ու նկարները ուղարկեցի դասղեկին։ Հաջոդր օրը գնացի դպրոց ու դասղեկը, արդարանալով, ասաց, որ իբր իրենք փրկել են թե՛ իմ երեխային, թե՛ ուսուցչին։
Դպրոցում ասացի, որ այս դեպքը անհետևանք չի մնալու ու դիմելու եմ բոլոր կառույցներին, հրապարակայնացնելու եմ, քանի որ ոչ մեկ իրավունքի չունի իմ երեխայի վրա ձեռք բարձրացնել։ Այդ ամենից հետո այսօր առավոտյան դասղեկը ինձ կանչեց դպրոց ու խոստովանեց, որ, այո՛, ուսուցիչը հարվածել է իմ երեխային, բայց այդ ամենի մեղքը գցեց երեխայիս վրա։ Ասաց, որ այնպես անեն, որ խնդիրը իրենք հարթեն ու հնչեղություն չստանա, բայց ես գնալու եմ միչև վերջ, որ բոլորը իմանան ու պատասխան տան։
Բռնությունը պետք է վերանա դպրոցներից»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան