Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս իշխանությունը խաղաղությունից խոսելու իրավունք չունի․ Ավետիք ՔերոբյանԻշխանությունը մի բան է խոստանում, իրականությունը՝ լրիվ հակառակը ապացուցում․ Աննա ԿոստանյանՎերափոխել լռողների լռությունը. Վահե Հովհաննիսյան Հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվող նոր առանցքը Երբ գործադիրը փորձում է գրավել Եկեղեցու իրավազորությունը Եթե ընտրություններից առաջ կառավարությունը խուսափում էր սոցիալական բունտից, ապա հուլիսից սկսած նրանք կիրառելու են ավտոմատացված համակարգեր. Հրայր ԿամենդատյանԻնչու է բացարձակ անընդունելի Նիկոլ Փաշինյանի կողմից մեր Եկեղեցու պառակտման բոլոր փորձերը. Ավետիք ՉալաբյանԴատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Արամ Վարդևանյան ՀՀ-ում վարչապետի աշխատակազմի ծախսերն աճել են 4 անգամ, իսկ գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում նույնպես աճել է․ Նարեկ ՍուքիասյանՖասթ Բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար. Արթուր ԴանիելյանՆիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցվածՀետախուզությունը մտածողություն է, և այսօր հենց դրանից է կախված մեր պետության պահպանությունըՁեր կարծիքով` ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ. Ալիկ ԱլեքսանյանԹաիլանդի Փհուքեթ կղզու մոտակայքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավի. կա 1 զnհ, 22 վիրավnրՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԵթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Թագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածունՌուբիոն և Նեթանյահուն հեռախոսազրույցով քննարկել են Իրանին, Սիրիային և Գազային առնչվող հարցեր. Reuters
Հասարակություն

Ո՛չ ԵՄ-ին անդամակցությանը, այո՛ ԵԱՏՄ-ին և Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմանը. տեղի ունեցավ Հայաստանի Կոմունիստական կուսակցության «Բարեկամության պատմություն» միջոցառումը

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կազմակերպել էր «Բարեկամության պատմություն» տոնական միջոցառումը՝ նվիրված հայ-ռուսական հարաբերություններին, ի նշանավորումն Երևանի բերդի ազատագրման տարեդարձի:

Միջոցառումը սկսվեց Երևանի Ստեփան Շահումյանի անվան հրապարակից կազմակերպված երթով, Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ ծածանվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Խորհրդային Միության դրոշները:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց դաշտային խոհանոց՝ ռազմաճակատային շիլայով, ինչպես նաև համերգ՝ նվիրված այս իրադարձությանը: Երթի ողջ ընթացքում հնչում էին կոչեր այն մասին, թե որքան կարևոր է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելը, ԵԱՏՄ կազմում լինելը, որի շնորհիվ Հայաստանի տնտեսությունն ակնհայտ դրական ցուցանիշներ է գրանցում: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամագրվելուն, ապա կարծիք հնչեց, որ այնտեղ մեզ չեն սպասում, հակառակը՝ ցանկանում են Հայաստանն օգտագործել Ռուսաստանի դեմ:

ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը հիշեցնում է՝ 1827 թ.-ի հոկտեմբերի 13-ին սկիզբ է դրվել հայ-ռուսական դարավոր բարեկամությանը: «Սովետական Միության 70 տարիներն իրավամբ հայ ժողովրդի ոսկե դարն է եղել: Այդ ժամանակ Հայաստանը ագրարային երկրից վերածվել է արդյունաբերական, գիտական, մշակույթային երկրի, որը 80-ից ավելի երկրներ արտահանում էր արդյունաբերական ապրանքներ: Խորհրդային միության մեջ գնահատված էր հայկական գինին, ներուժը, խելքն ու միտքը: Հայ ժողովուրդը բարգավաճել է, հասել իր նպատակներին, պայծառ ու լուսավոր կյանք է ունեցել, երբ եղել է Խորհրդային միության կազմում և Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու ժամանակ: Ցավոք, 2018 թ.-ից հետո այդ ամենը սկսել է խաթարվել»,-նշում է Ղազարյանը:

Հավելում է՝ որքան էլ որոշ ուժեր ստորագրություններ են հավաքում ԵՄ-ին միանալու համար, Հայաստանում կան ուժեր, որոնք կողմ են Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններին, նրա հետ բոլոր բնագավառներում ռազմավարական գործընկերություն իրականացնելուն, բոլոր ուղղություններով հարաբերություններ զարգացնելուն: «Այս տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 14-ից 16 միլիարդ դոլարի: Իսկ ի՞նչ է տալիս մեզ Եվրոպան: Եվրոպան փորձում է մեզ օգտագործել որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղվելու համար, ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների: Կողմ ենք բոլորի հետ հարաբերություններ հաստատելուն, բայց ոչ մեր ռազմավարական դաշնակցի և գործընկերոջ հաշվին և ի վնաս դրա: Ապագայում նաև Բրիկսին անդամակցելը ևս լավ հնարավորություն կլինի մեր տնտեսության համար»,-եզրափակում է Երջանիկ Ղազարյանը:

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցություն ղեկավար Վազգեն Սաֆարյանն ընդգծեց՝ հավաքվել ենք հարգանքի տուրքը մատուցելու մեր նախնիներին: «197 տարի առաջ նրանք ոտքի կանգնեցին, ազգային-ազատագրական պայքարի դրոշը բարձրացրեցին, Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի և Խաչատուր Աբովյանի գլխավորությամբ հայ կամավորականները ռուսական կանոնավոր բանակի օգնությամբ ազատագրեցին Երևան քաղաքը, որն այն ժամանակ փոքր գյուղաքաղաք էր: Դրանից հետո սկսվեց նոր դարաշրջան՝ հայ ժողովուրդը ապրեց ցարական Ռուսաստանում, կարճ ժամանակ ունեցավ նաև ինքնավար մարզի կարգավիճակ: 1828 թ.-ի փետրվարի 10-ին կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, Երևանի և Նախիջևանի նահանգները միացվեցին Ցարական Ռուսաստանին: Իսկ մինչև այդ՝ 1813 թ.-ին, ռուս-պարսկական պատերազմի արդյունքում ազատագրվել էր ամբողջ Անդրկովկասը՝ սկսած Բաքվից, Թիբիլիսիից, Ղարաբաղի խանությունից, Հայաստանի հյուսիսային շրջաններով: Դրանք Գյուլիստանի պայմանագրով էին անցել Ռուսաստանի տիրապետության տակ: Ավարտվեց այդ ամենը Թուրքմենչայի պայմանագրով, Երևանի և Նախիջևանի նահանգները նույնպես միացան Ցարական Ռուսաստանին: Հայ ժողովուրդը կիսեց ռուս ժողովրդի ճակատագիրը: 1917 թ.-ի ռուսական մեծ հեղափոխությունն իր արձագանքներն ունեցավ ամբողջ աշխարհում: Հայաստանը 2,5 տարի ունեցավ իր անկախ պետությունը՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Թուրքական բանակի ճնշման տակ դաշնակցական կառավարությունը ստիպված էր իշխանությունը հանձնել բոլշևիկներին և նոյեմբերի 29-ին Հայաստանը դարձավ Խորհրդային Հայաստան»,-հավելում է Սաֆարյանը:

Ասում է՝ Խորհրդային Միության 70 տարիները եղան մեր ժողովրդի 5000 տարվա պատմության ոսկե էջը: «Գիտության, կրթության, արդյունաբերության մեջ ունեցանք աննախադեպ հաջողություններ: Հայաստանում աշխատում էր 1 միլիոն 640 հազար մարդ: 495 հազար մարդ աշխատում էր միայն արդյունաբերության մեջ, ժողովրդական տնտեսության մեջ՝ 1 միլիոն 50 հազար մարդ: Ունեցել ենք 3000 գործարան: Ու՞ր են հիմա այդ գործարանները. վերածվել են փլատակների: Ահա երրորդ հանրապետության դեմքը, ահա, թե ինչի հասանք, երբ խզվեցին տնտեսական կապերը, երբ ամեն մի պետություն դարձավ անկախ և փորձեց ինքուրույն զարգանալ։ Այսօրվա երթը, միջոցառումը, որ կազմակերպել են Հայաստանի կոմունիստները, ապացուցում է, որ մեր ժողովուրդը դարձյալ ցանկանում է Ռուսաստանի հետ վերականգնել արդյունաբերությունը, տնտեսությունը, գիտությունը: Մեր մշակույթը կարող է զարգանալ միայն մեծ ժողովուրդների հետ համագործակցության արդյունքում, և կանգնած ենք այդ բարեկամությունը պահելու և մեր սերունդներին փոխանցելու ճանապարհին»,-եզրափակում է Սաֆարյանը:

Լուսինե Առաքելյան