Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

IDBank-ը՝ HR Expo 2024 մասնակից

IDBank-ը մասնակցեց HR Expo 2024-ին՝ ներկայացնելով աշխատավարձային համակարգի իր բացառիկ լուծումը՝ IDsalary փաթեթը։ HR Expo-ն B2B էքսպո-կոնֆերանս է, որը միավորում է HR մասնագետներին, բիզնես առաջնորդներին և ոլորտի փորձագետներին: Մեկօրյա միջոցառումը կարևոր հարթակ է՝ գիտելիքներ կիսելու և մարդկային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիաների ու լուծումների նոր միտումներին ծանոթանալու համար:

IDBank-ի ինստիտուցիոնալ բիզնեսի և համագործակցության վարչության թիմը ներկա էր էքսպոյին՝ կազմակերպությունների ներկայացուցիչներին պատմելու Բանկի աշխատավարձային փաթեթի առանձնահատկությունների մասին, որոնք լավագույնս կծառայեն ընկերությունների աշխատակիցների ֆինանսական կարիքներին։

IDsalary փաթեթն առաջարկում է ճկուն և հարմարավետ տարբերակ աշխատավարձերի փոխանցման համար՝ միաժամանակ տրամադրելով մի շարք արտոնություններ, որոնք բարելավում են աշխատակիցների բանկային փորձառությունն ու ֆինանսական բարեկեցությունը։

IDBank-ի ինստիտուցիոնալ բիզնեսի և համագործակցության վարչության ղեկավար Արթուր Սեյրանյանը նշում է, որ Բանկում մշտապես ներդնում են առավելագույն ջանքերը՝ բիզնես հաճախորդների համար ստեղծելու անհատականացված բանկային լուծումներ՝ հարմարեցված վերջիններիս կարիքներին, որոնք առավելագույնս ծառայում են բիզնեսների կայուն զարգացմանն ու աճին։ «IDBank-ում մենք գիտակցում ենք բիզնեսների մարտահրավերները՝ ապահովելով աշխատավարձային համակարգի արդյունավետություն և աշխատակիցների համար առավելությունների ստեղծում։ HR Expo-ն ևս մեկ հիանալի հնարավորություն է՝ ընկերություններին պատմելու և ներկայացնելու մեր բացառիկ փաթեթը», - ասաց Արթուր Սեյրանյանը։ 

IDsalary  աշխատավարձային նախագծին միանալու առաջին քայլն է փաթեթի ակտիվացումը, որը ենթադրում է բիզնեսի համար հաշվի բացում, օնլայն և մոբայլ բանկինգ համակարգերի տրամադրում, որն էլ լիովին անվճար է։ Իսկ ընկերությունների աշխատակիցների ժամանակը խնայելու համար քարտի տրամադրման գործընթացն իրականացվում է հեռավար, և բանկ այցելելու կարիք չկա։ 

Փաթեթի շրջանակում աշխատակիցներն օգտվում են մի շարք առավելություններից․ 

  • միջազգային Mastercard-ի տրամադրում անվճար

  • անվճար կանխիկացում ArCa համակարգի բանկերի բանկոմատներից

  • Mastercard Standard կամ Visa Gold քարտատեսակներ՝ սպասարկման շահավետ պայմաններով։

  • հիփոթեքային վարկ՝ արտոնյալ պայմաններով,

  • տարեկան անվանական արտոնյալ տոկոսադրույք վարկերի ու վարկային գծերի համար

IDsalary փաթեթին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ։  

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ