Եվս մեկ կրթական նախագիծ իրականացավ Team-ի աջակցությամբ
Ամենախոշոր համահայկական դպրոցական մրցույթը՝ Koreez-ը, վաղուց ստացել է հայկական կրթական «Օսկար» անունը: Այն ինտելեկտուալ հարթակ է 3-12-րդ դասարանի աշակերտների և քոլեջի ուսանողների համար, որը հնարավորություն է տալիս մասնակցել բազմազան և հետաքրքիր մրցույթների: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցների աշակերտները՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից։
Koreez-ն ստեղծվել է 2020 թվականին՝ ոլորտում առավել քան 15 տարվա հաջողված ծրագրեր իրականացնելու փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմի կողմից: Նախագծի առաքելությունն է ստեղծել առաջին ամենաուրախ կրթական միջոցառումը՝ համախմբելով տարբեր տարիքային խմբերի աշակերտների Հայաստանից։ Մրցույթի հետաքրքիր թեստ-հարցաշարերը մշակվել են ոլորտի լավագույն մասնագետների կողմից և հիմնված են քո դասարանի դպրոցական ծրագրի վրա։ Koreez-ին մասնակցելով՝ յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում՝ ստուգել ուսումնական տարում կուտակած ողջ գիտելիքը, մրցել ընկերների հետ՝ անցնելով իր տարիքային խմբի համար հատուկ ստեղծված հարցաշարը, մասնակցել հայկական կրթական «Օսկար» -ին և բարձրացնել սեփական դպրոցի հեղինակությունը։
Այս տարի ևս հերթական անգամ Koreez-ի աջակիցն ու տեխնոլոգիական գործընկերն է Team Telecom Armenia ընկերությունը, որը մշտապես կանգնած է գիտական, կրթական, տեխնոլոգիական, ի մասնավորի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված տարաբնույթ խոշոր ծրագրերի ու նախաձեռնությունների կողքին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան