Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Մասիսի գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիներին 600 հազար դոլարի չափով վնաս է պատճառվել, նրանք մեղադրում են Իրանի դեսպանին և հյուպատոսին

Գառի մսի առևտրով զբաղվող Մասիս քաղաքի մի շարք բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Մասիսի սպանդանոցի մոտ: Պատճառն այն է, որ իրենց պնդմամբ Իրանում ՀՀ դեսպանն ու հյուպատոսն իրենցից գառ են գնել և գումարները չեն վերադարձրել, խոսքը 600 հազար դոլարի մասին է:

Tert.am-ի հետ զրույցում նրանցից Ռոմիկ Բաքոյանը պատմեց, որ այս ամենը սկսվել է հունիսի 20-ից, երբ սպանդանոցի տերը՝ Արմոնդ Հախվերդյանը, զանգել է իրենց՝ առևտրականներին և ասել, որ Իրանից գնորդ է բերել Հայաստան, որը ցանկանում է  սպանդանոցում գառի մսի մորթ իրականացվի որ գնի:

«Մենք եկել, խոսացել, պայմանավորվել ենք և ցանկացել ենք աշխատել այդ մարդու հետ: 1-ին և 2-դր խմբաքանակի մորթի գումարները մեզ տվեցին, 3-րդ խմբաքանակի մորթն իրականացրեցինք, խոսքը 156 մլն դրամի մասին է, այդ գումարը հափշտակեցին, չտվեցին: Մեզ խաբել են Իրանից: Մենք աշխատել ենք գնորդ Յուսուֆ Մուրազիի հետ: Երբ գումարները սկսեցին չտալ Իրանից, սկսեցինք անհանգստանալ, քայլեր ձեռնարկեցինք, որի արդյունքոմ հասանք Իրանի դեսպանատուն»,- ասաց Ռոմիկ Բաքոյանը:

Ապա նա պատմեց, որ հանդիպել են ՀՀ-ում Իրանի հյուպատոսի հետ, ով իրենց տարել է դեսպան Մեհդի Սոբհանի մոտ, սեպտեմբերի 14-ին հանդիպել են վերջինիս հետ:

«Անձամբ դեսպանն է մեզ հրավիրել: Ասաց՝ ժողովուրդ, շատ եմ խնդրում ձեզ, մի բարձրաձայնեք, ՀՀ-ի և Իրանի համար ամոթալի է սա: Ամեն ինչ նորմալ կլինի, ես եմ երաշխավորում Յուսուֆ Մուրազիի տեղը, նա լավ մարդ է, մենք կաշխատենք ձեզ հետ, նորից գառ տվեք, այդ գառի գումարները ես կվճարեմ ձեզ անձամբ և հին գումարը քիչ-քիչ կմարեմ: Պահանջեցինք, որ գրավոր պայմանագիր կնքվի, մեզ ամոթանք տվեց: Ամոթ չի՞, այստեղ մի ամբողջ ազգ ենք ներկայցնում, մտածում եք՝ այդ երկու կոպեկի համար ձեզ պետք է խաբե՞մ»,- պատմեց Ռոմիկը:

Նա ներկայացրեց, որ դեսպանի ասածի պես սկսել են աշխատել, սկզբում ամեն ինչ նորմալ է եղել: «Առաջին խմբաքանակ գառները մորթեցինք, դեսպանի ասածի պես եղավ, մեր հին գումարներից 8 մլն դրամ վճարեցին, մնացած ինչ գառ մորթեցինք գումարը վճարեցին: Երկորրդ անգամ 650 հատ գառ մորթեցինք հին գումարից չտվեց: Հարցրեցինք՝ բա ինչի՞ այդպես: Ասաց՝ խնդրում եմ Ձեզ հիմա այսպես անենք, երկու օրից նորից մորթ արեք, երկուսի գումարը իրար հետ կտանք ձեզ: Երրորդ խմբաքանակը մորթել ենք արդեն գումարը խաբեցին չտվեցին»,- ասաց նա:

Նա նշեց, որ թույլ չեն տվել բարձած բեռնատարը տանեն Իրան, համարները վրայից հանել են: «Իրենք գնացել են Մասիսի ոստիկանության բաժնում բողոքել: Մեզ տարան բաժին, իրենք ցուցմունքները են տվել, մենք էլ ցուցմունք տվեցինք, որ այսպիսի բան է եղել, այդ դեպքերը բոլորը արձանագրել են: Երեկվա դրությամբ բեռնատարի համարները տվել են, որ գնա, հիմա մենք էլ ակցիա ենք կազմեկերպել Մասիսի սպանդանոցի մոտ, որ մեզ խաբել են»,- նշեց նա:

Նա տեղեկացրեց նաև, որ 2-րդ, 3-րդ անգամ արդեն դեսպանն է խաբել: «Երեք օր առաջ հյուպատոսին դեսպանն ուղարկել էր, մեզ համոզում էր, որ այդ ապրանքը ուղարկենք, հետո մեզ համար գնորդներ կճարեն: Այդ փողը չեն տա, բայց գնորդներ կճարեն: Ասում են՝ վճարել են այդ գումարը, ասում ենք՝ ո՞ւմ եք վճարել, պատասխանում են՝ ձեր գնորդին ենք վճարել՝ Յուսուֆ Մուրազիին: Յուսուֆ Մուրազին էլ ասում է՝ չեն վճարել մեզ, կտրոնները կան բոլոր, մեզ նման վճարում չի արվել: Այդ գումարը հավանաբար հյուպատոսն ու դեսպանն  են յուրացրել»,- ասաց նա:

Tert.am-ը փորձեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից պարզաբանում ստանալ և իրենց տեսակետը հասկանալ, դեսպանատնից ասացին՝ գրավոր դիմենք, եթե ցանկանան կարձագանքեն: Tert.am-ը հարցում է ուղարկել դեսպանատուն, պատասխանը ստանալուն պես, կհրապարակենք: