Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թոշակառուների անկանխիկ ծախսերը նվազագույն են, հետվճարի այդ մեխանիզմը՝ անարդյունավետ․ Դավիթ ՀակոբյանԲաժանիր, որ տիրես․ մեր ժողովրդին միտումնավոր են պառակտել․ Լիլիթ ԱրզումանյանՖասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»
Հասարակություն

«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը կազմակերպում է «Ապագայի ճարտարապետներ» անվամբ երիտասարդական հետազոտական ծրագրերի մրցույթ

Դրամաշնորհային մրցույթ
 
«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը կազմակերպում է «Ապագայի ճարտարապետներ» անվամբ երիտասարդական հետազոտական ծրագրերի մրցույթ։
 
 Մրցույթի նպատակը
 
Մրցույթի նպատակն է առաջարկել կիրառական գաղափարներ, հետազոտություններ և նախագծեր, որոնք կարող են նպաստել ՀՀ քաղաքացու անվտանգության, բարեկեցության մակարդակի բարձրացմանը, տեղական և պետական բնույթի խնդիրների բացահայտմանը, ինչպես նաև ներկայացնել դրանց լուծման ուղիները։
Մրցույթին մասնակցելու հետազոտական հայտերի և ծրագրերի թեմատիկ ուղղությունները
1. Համայնքային զարգացում, համայնքային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և կառավարում
2. Ազգային մշակույթ և ազգային հիմնահարցեր
3. Զինված ուժեր և զինծառայություն
4. Գյուղական համայնքներ, երիտասարդ ընտանիքներ, սպորտ
5. Պետական կառավարում և անվտանգություն
6. Կրթության հիմնահարցեր և աշխատանքային շուկա
7. Մանր-միջին բիզնես և նորարարություն
8. Քաղաքական ներկայացուցչություն և ժողովրդավարություն
9. Ժողովրդագրություն և ուրբանիզացիա
10. Տուրիզմ և տարածքային զարգացում
 
Մրցանակային ֆոնդը
 
Առաջարկվող 10 ուղղություններից յուրաքանչյուրի համար կընտրվեն հաղթող աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուրը կարժանանա 200,000 ՀՀ դրամ մրցանակի։
Այն աշխատանքները, որոնք կարժանանան գնահատող հանձնաժողովի հատուկ ուշադրությանը, սակայն չեն ընտրվի որպես հաղթող, կպարգևատրվեն 100,000-ական դրամով։
 
 Ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին
 
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները։
 
Առաջադրվող պահանջներն ու պայմանները
 
Մրցութային հայտում առաջարկվող նախագիծը կամ հետազոտությունը պետք է կազմված լինի մինչև 1500 բառից, որտեղ պետք է ներառեն՝
• խնդրո առարկայի, իրավիճակի և թեմայի նկարագրություն
• կարևորություն և արդիականություն
• ներկայացվող խնդիրների լուծման ուղիներ
• ակնկալվող արդյունքներ
• դրանք իրականացնելու խոչընդոտների չեզոքացում
• վերջնական նպատակին հասնելու ժամկետներ։
 
Մրցույթի ընթացքը
 
Մրցույթն անցկացվելու է մի քանի փուլով։
 
Փուլ առաջին
 
Մրցույթի անցկացման համար պահանջվում է շահագրգիռ անձանց նախնական գրանցում, որի ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել առաջարկվող նախագծի ամփոփ նկարագիր (մինչև 300 բառ)։
Նախնական գրանցման համար կարող եք անցնել նշված հղումով՝ https://forms.gle/79VMMmPfn1xHCtTz6,
կամ հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Դրամաշնորհին մասնակցելու շահագրգիռ անձանց հայտերի նախնական գրանցման ամփոփումից հետո կկազմակերպվի մրցույթի երկրորդ փուլը:
 
Փուլ երկրորդ
 
Նախնական գրանցման վերջնաժամկետին հաջորդող 7-օրյա ժամանակահատվածում տեղի կունենա հանդիպում հայտատուների հետ։
Հանդիպման ընթացքում կտրամադրվեն մրցութային հայտերի կառուցվածքի և բովանդակության օրինակելի ձևեր, մանրամասն կներկայացվի տեխնիկական առաջադրանքը։
Հայտերը ներկայացնելու համար մասնակիցներին կտրվի 20 օր ժամանակ։
Հայտերը պետք է համապատասխանեն հետևյալ տեխնիկական չափորոշիչներին.
• Տառաչափ՝ 12
• Միջտողային չափ՝ 1.5
• Տառաոճ՝ Sylfaen
• Էջի չափորոշիչներ՝ A4, աջ - 1.5, ձախ - 3, վերև - 2.5, ներքև - 2.5:
 
Փուլ երրորդ
 
Մրցույթի անցկացման ժամկետի ավարտից հետո տեղի կունենա ներկայացված աշխատանքների ամփոփում, գնահատում և պարգևների հանձնման արարողություն։
Նախնական գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է, իսկ առաջարկվող ծրագրերն անհրաժեշտ է ուղարկել մինչև դեկտեմբերի 12-ը։
 
Արդյունքները կամփոփվեն մինչև դեկտեմբերի 25-ը։