Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Սասուն, թե՛ Արցախի հանձնման, թե՛ բանակի կազմաքանդման, թե՛ Սպարապետի նպատակների զրոյացման հեղինակը շեֆդ՝ Նիկոլն է. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սասուն,թե Արցախի հանձնման,թե բանակի կազմաքանդման,թե Սպարապետի նպատակների զրոյացման հեղինակը շեֆդ՝ Նիկոլն է։

«Ազգակործան պատուհասների» ռեժիմի ներկայացուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում հանդես գալու հակապետական ու մառազմատիկ հայտարարություններով։
Երեւի այդպիսինն է «30 արծաթի» գերի լինելու բաժինը։

Նախկին հանրապետական,իսկ այսօր արդեն կարկառուն քպ -ական Սասուն Միքայելյանը հանդես է եկել հերթական անհեթեթ ու ազգադավ հայտարարությամբ ,թե «Անկախ Հայաստան չի եղել»,իսկ Ադրբեջանի զինվելուն զուգահեռ Հայաստանում «20 տարի ալան -թալան է եղել»։

Ամեն ինչ հերթով…

Ակնհայտ փաստ է,որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ՀՀ-ն զինվել է ամենամարտունակ զինատեսակներով։

Միայն դաշնակից ՌԴ-ից անվճար ստացվել է 50 հազար տոննա զենք ու զինամթերք , չհաշված «Իսկանդեր»-ը ,որը Սասունի շեֆ Նիկոլը չհամարձակվեց կիրառել 44-օրրա պատերազմի սկզբնական՝ ամենավճռորոշ փուլում։

2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին հայոց բանակը 4 օրվա ընթացքում այնպիսի հակահարված տվեց ադրբեջանցիներին,որ նրանք ստիպված զինադադար խնդրեցին։
Թշնամին չկարողացավ գրավել որեւէ բնակավայր,կրկնում եմ ՝որեւէ բնակավայր։
Ապրիլյանից հետո Ալիեւը նշեց,որ փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։

Սասուն,այդ ամենը հայոց բանակի ու նրա գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի շնորհիվ էր։

Ո՞վ է տեսել «թալանված» բանակը հաղթի մինչեւ ատամները զինված հակառակորդին։
Բայց հաղթեց ,ու հենց բանակի հաղթանակի շնորհիվ բանակցային սեղանին հայկական կողմն առաջ մղեց Վիեննայի ,Սանկտ Պետերբուրգի ու Ժնեւի օրակարգերը։

Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանի ու մեր դաշնակից ՌԴ-ի պայյմանավորվածության արդյունքում ՀՀ-ն 300 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ վարկ ստացավ ՌԴ ներքին գործարանային գներով ։

2018-ին տեղի ունեցավ ազգակործան հեղաշրջումը ,որը դու՝ Սասուն ,անվանեցիր «Արցախյան հաղթանակից ավելի կարեւոր»։

Ու այդ օրվանից սկսվեց հայոց բանակի կազմաքանդումն ու թալանը։
Բայց նույնիսկ այդ վիճակում բանակը շարունակում էր մնալ մարտունակ։
Վկան շեֆիդ՝ Նիկոլի խոսքերն էին 2020-ի ամռանը,որ «հայոց բանակը տարածաշրջանում ունակ է խնդիրներ լուծելու»։

Ո՞ր թալանված բանակն է «տարածաշրջանում խնդիրներ լուծում»։
Ամոթ է,գոնե լռիր։

Եկավ 2020-ի սեպտեմբերի 27-ը…

Ապագա կապիտուլյանտն ամեն բան արեց,որպեսզի մենք պարտվենք։
Ու 4-5 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք թողեցիք ադրբեջանցիներին։
Նույնիսկ շեֆիդ «կառուցողական գործընկեր» Ալիեւն էր զարմացել,թե որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք։

Ասեմ որտեղից…այդ զենքը նախկին իշխանություններն էին բերել,բայց հայրենիքը պաշտպանելու,այլ ոչ թե թշնամուն «տրոֆեյ» նվիրելու համար։

Ասում ես «Անկախ Հայաստան չի եղել,ֆորպոստ է եղել»։
Դոշիդ մեդալներն ու պատգամավորական մանդատները «ֆորպոստի՞ց» ես ստացել,թե՞ Սպարապետի ստեղծած Երկրապահն է «ֆորպոստ»-ը ստեղծե՞լ։

Հիմա՞ է անկախ,որ բոլոր հնարավոր միջոցներով թուրքի կամակատարի ճամփեն եք բռնել։

Բա անկախության համար մտածո՞ղ ես,ինչու՞ չես պաշտպանում Անկախության հռչակագրի բովանդակությունը։

Ինչու՞ ծպտուն չես հանում,երբ Արցախի ղեկավարությունը Բաքվի բանտերում է։
Բա խոսիր,պահանջիր։

Թե կարո՞ղ է շեֆդ՝ Նիկոլը զայրանա ։
1990-ականների ,Ապրիլյանի ու 44-օրյա պատերազմների նահատակներն Անկախ ու Ազատ Արցախն են պաշտպանել,որը քո շեֆը՝ Նիկոլը ,ճանաչել է Ադրբեջանի կազմում։

Քանի որ կարծես թե քո համար այլեւս հեղինակություն են դառնում արեւմտյան պաշտոնյաները,նշեմ ,որ ԵՄ արտաքին քաղաքականության փաստացի ղեկավար Բորելն է ասել.«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեւավարն է,ով ուղղակիորեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս»։

Հազար տարի էլ անցնի,փաստը հետեւյալն է. Արցախի հանձնումն էլ,Սպարապետի նպատակների փոշիացումն էլ,բանակի կազմաքանդումն էլ ձեր ազգակործան խմբակի խղճին է: