Երևանում կին և տղամարդ մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «ձախ դաստակի 4-րդ մատի կտրած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի կին, որից րոպեներ հետո էլ «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ՝ մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գեորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածները Երևանի բնակիչներ 34-ամյա Գայանե Գ․-ն է և 43-ամյա Կարեն Հ․-ն։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի Քրեական հետախուզության և համայքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են, որ Կարեն Հ․-ն վիճաբանել է Երևանի բնակիչ 31-ամյա Արման Ա․-ի հետ, որի ընթացքում Արման Ա․-ն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածել է Կարեն Հ․-ին և Գայանե Գ․-ին՝ պատճառելով վերը նշված վնասվածքները:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան