Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է
Կոնվերս Բանկը կրկին AMX Հայաստանի ֆոնդային բորսայի ու Կենտրոնական դեպոզիտարիայի ամենամյա համատեղ մրցանակաբաշխության մրցանակակիր է։ Բանկի ներդրումն ու աշխատանքի արդյունավետությունն ամենաբարձր գնահատականին է արժանացել Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary System անվանակարգում. մրցանակն, ի դեպ, շնորհվում էր առաջին անգամ։
Իսկ Բանկի Ֆինանսական շուկաների վարչության երկրորդ կարգի դիլեր Սոնա Գրիգորյանը մրցանակի է արժանացել ՎԶԵԲ՝ կապիտալի շուկաներին նվիրված առցանց ծրագրի ընթացքում ակտիվության և արդյունքների համար։
«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի մեր գործընկերներին կապիտալի շուկայում Կոնվերս Բանկի գործունեությանը հերթական անգամ բարձր գնահատական տալու և մրցանակների համար։ Վստահ ենք, որ համատեղ ուժերի շնորհիվ կարողանալու ենք հասնել ՀՀ տնտեսության հետագա զարգացման կարևորագույն հիմնասյուներից հանդիսացող կապիտալի շուկայի զարգացմանը:»,- ասել է Կոնվերս Բանկի ֆինանսական շուկաների վարչության պետ Հասմիկ Մաթևոսյանը։
Նշենք, որ երեկ կայացած մրցանակաբաշխությանը մասնակցել են ոլորտում ներգրավված բանկերի, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր Կենտրոնական բանկից, Ֆինանսների նախարարությունից, Կենտրոնական դեպոզիտարիայից, Հայաստանի ֆոնդային բորսայի խորհրդի անդամներ։ Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանում կապիտալի զարգացման հեռանկարներին նվիրված պանելային քննարկում։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան