Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ

Հոկտեմբերի 31-ը ֆինանսական օրացույցում նշվում է որպես Խնայողությունների միջազգային օր։ Այս առիթով Իդրամ Junior-ը հյուրընկալել էր Koreez 2024-ի «Junius» ֆինանսական գրագիտության մրցույթի 10-14 տարեկան շուրջ 25 մասնակիցների։ 

Միջոցառման ընթացքում պատանի հյուրերին ներկայացվեց օրվա պատմությունն ու խնայողությունների թեմայով կարևոր տեղեկատվություն։ 

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ խիստ կարևոր համարելով հաճախորդների գրագիտությունը, Ընկերությունները իրենց Սոցիալական պատասխանատվության ծրագրերում արդեն իսկ ստանձնել են մեր երկրում Ֆինանսական կրթության մասսայականացման առաքելությունը․ «Այս համատեքստում հատկապես կարևոր ենք համարում երեխաների ֆինանսական գրագիտության հարցն ու այս ուղղությամբԻդրամ և IDBank ընկերությունները տևական ժամանակ է  տարբեր կրթական ծրագրեր են իրականացնում։ Երեխաների հետ այսօր հանդիպեցինք Խնայողությունների միջազգային օրվա շրջանակներում և առիթն օգտագործելով, հերթական կարևոր զրույցն ունեցանք ֆինանսների, դրանց տնօրինման, խնայողությունների ու բյուջետավորման մասին»,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։ 

Միջոցառման ամենաաշխույժ հատվածն ապահովեց երեխաների սիրելի ընկեր Ջունիորը, ում առաջադրած ինտելեկտուալ խաղի բոլոր հարցերն այս անգամ վերաբերում էին օրվա գլխավոր թեմաներին՝ բյուջետավորմանն ու խնայողություններին։ Մրցույթում  հաղթած մասնակիցներն արժանացան մրցանակների։

Ի դեպ, IDBank-ը նույնպես նշում էր Խնայողության օրը՝ հաճախորդների համար իրականացնելով «Ավանդային արշավ»՝ ևս մեկ քայլով խթանելով ավանդ ունենալու գաղափարը հաճախորդների շրջանում։ Բոլոր մասնաճյուղերում հաճախորդներին ներկայացնում էին արշավի պայմանները․ հոկտեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 31-ը ձևակերպելով 400,000 ՀՀ դրամ և ավելի ավանդ Բանկի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածում՝ հաճախորդները կմասնակցեն 5 iPhone 16 pro հեռախոսների խաղարկությանը, ինչպես նաև դրամային «Առանց ավելացման իրավունքի» ավանդ ձևակերպելու դեպքում ավանդի տարեկան տոկոսադրույքը կկազմի հատուկ՝  մինչև 10․1%։ Ակցիայի պայմանները՝ այստեղ։

Հիշեցնենք, որ Իդրամ ընկերության Սոցիալական ծրագրերի գլխավոր ուղղություններից մեկը ֆինանսական կրթությունն է, որին միայն 2024 թվականին ուղղվել է ավելի քան 30 միլիոն դրամ։ Իրականացված բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների շարքում Koreez կրթական ծրագրի համատեղ ստեղծված «Junius» ֆինանսական կրթության խաղն է, որով երեխաները իրենց տարիքին համապատասխան կարող են ծանոթանալ ֆինանսների աշխարհին․ խաղը հասանելի է ի Idram Junior հավելվածում։

ԻԴՐԱՄ և IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ