4․401.021 դրամ՝ Հայաստանի մանուկներին․ հաջորդ շահառուն «Armenia Tree Project»-ն է
Մի դրամի ուժի հոկտեմբեր ամսվա «մի դրամների» ողջ գումարը՝ 4․401․ 021 դրամ, կփոխանցվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ մարզաբնակ երեխաներին ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը։
IDBank և Իդրամ ընկերություններից տեղեկացնում են, որ նոյեմբեր ամսվա «Մի դրամի ուժի» ողջ հասույթը կփոխանցվի Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի՝ «Տնամերձ տնկարաններ» ծրագրին։ Ծրագրում ներառված է 113 գյուղաբնակ ընտանիք․ նրանք աջակցություն են ստանում տնամերձ հողամասերումտնկանյութ արտադրելու և տնկարաններ ստեղծելու համար։ «Մի դրամի ուժի» ֆինանսավորմամբ այդ տնկարաններում աճեցված տնկանյութը կգնվի և կօգտագործվի անտառապատման նպատակով։
Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ընկերությունների համար ապագային միտված ծրագրերի շարքում անտառային տնտեսությունների հիմնախնդրի լուծումը առաջնայիններից է․ «Անտառը մեր երեխաների առողջությունն է, մեր թթվածինը և կարևորելով այս ոլորտի խնդիրների լուծումը՝ «Մի դրամի ուժը» արդեն երրորդ նմանօրինակ ծրագիրն է ֆինանսավորում։ Շատ ուրախ ենք, որ ներկայացված ծրագիրը, բնապահպանական լինելուց բացի, նաև սոցիալական էական բաղադրիչ ունի՝ բարելավում է գյուղաբնակ մեր հայրենակիցների կենսամակարդակը։ Վստահ ենք, որ սա լավագույն ներդրումն է մեր երկրի առողջ ապագայի համար և որպես սոցիալական բարձր պատասխանատվությամբ ընկերությունների ծրագիր, «Մի դրամի ուժը» շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բնապահպանական նախաձեռնությունները», - հավելեց Տաթևիկ Վարդևանյանը։
Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանը նշում է․ «Տնամերձ տնկարաններ» ծրագիրը լավագույնս է արտահայտում հիմնադրամի առաքելությունը՝ բարելավել մարդկանց կենսամակարդակը ծառերի միջոցով։ Համագործակցելով «Մի դրամի ուժը» ծրագրի հետ՝ ոչ միայն կլուծենք գյուղաբնակ ընտանիքների սոցիալական խնդիրները՝ ստեղծելով նրանց համար եկամտի աղբյուր, այլ նաև կհիմնենք նոր անտառներ նրանցից գնված տնկանյութով»։
«Մի դրամի ուժի» ծրագրերին աջակցելու համար ընդամենը կատարեք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։ Ի դեպ՝ Իդրամով վճարել կարող եք ավելի քան 22․500 վաճառակետերում և շուրջ 1000 առցանց խանութներում։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է