Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում

«Անսպասելի զարգացումներ են սպասվում, 2 դերասան կլքի նախագիծը»․ «Պատվից առավելի» բեքսթեյջն ու Ելենա Արշակյանի բացահայտումները

«Արմենիա TV»-ի «Պատվից առավել» հեռուստասերիալը շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել հեռուստադիտողների շրջանում և առաջատար դիրքեր զբաղեցնել վարկանշային աղյուսակում: Ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի հեռուստասերիալում այս փուլում լարված իրադարձություններն են՝հարսանեկան իրավիճակներ:

Մինչ հեռուստադիտողները լարված հետևում են Մուրադ-Արման հակամարտությանը, տեսախցիկներից այն կողմ նրանց դերակատարները՝ Գևորգ Գրիգորյանն ու Սարգիս Եղիազարյանը ջերմ հարաբերություններ ունեն, լուսանկարվում են միասին ու նույնիսկ «մոռանում» Տաթևի՝ Նաստասյա Գոլովկոյի մասին:)

Թե սիրային եռանկյունին այս փուլում ինչ հանգուցալուծում կստանա, հեռուստադիտողները կարող են հետևել առաջիկա սերիաների ընթացքում, մինչ այդ Tert.am Life-ը եղել է նկարահանման հրապարակում և լուսանկարել հարսանեկան սերիաների բեքսթեյջը:

Ելենան խոստանում է անսպասելի լուծումներ ու լարված իրադարձություններ: Նա բացահայտեց, որ առաջիկայում 2 դերասան լքելու է նախագիծը: «Չեմ ասի, թե որ կերպարների մասին է խոսքը, որպեսզի հետաքրքրությունը չկորչի: 2 կերպարն էլ հասցրել են շատ սիրվել հեռուստադիտողների կողմից, սակայն ի սկզբանե նախատեսված էր, որ նրանց կերպարային գծերն այս փուլում փակվելու են, և մենք չենք շեղվել նախապես գրված սցենարից»,- ասաց ռեժիսորը, որը նաև համալրում է «Պատվից առավել»-ի դերասանական կազմը:

Արդեն եթերում են Նաիրա Շահիրյանի մասնակցությամբ սերիաները, առաջիկայում հեռուստադիտողները կտեսնեն Ալեքսանդր Բաբասյանին: Պրոդյուսերը ևս մեկ սիրված դերասանի մուտք է խոստանում հեռուստասերիալ, սակայն նրա ով լինելն առայժմ գաղտնի է պահում:

«Պատվից առավելի» ստեղծագործական կազմը վերջերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ նկարահանումներ են իրականացրել ֆիլմի համար, առաջիկայում ստեղծագործական թիմն ավելի հեռու մեկնելու մտադրություն ունի: Ելենան խոստանում է դիտարժան սերիաներ:

«Շատ ուրախ եմ, որ հեռուստաընկերությունը, որտեղ աշխատում ենք, կարևորում է արտերկրում նկարահանումներ անելը, եթե դրա անհրաժեշտությունը կա սցենարով: Ընդ որում՝ բոլոր նկարահանումներն արվում են օրինական թույլտվություններով և բարձր մակարդակով: Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանին մոտ երկրներով և պատրաստվում ենք նկարահանումներ իրականացնել նաև եվրոպական երկրում: Ուրախ եմ, որ մեր օրինակը վարակիչ է նաև մյուս հեռուստասերիալների համար։ Սա նոր որակ է բերում հայկական հեռուստասերիալների դաշտ»,- եզրափակեց ռեժիսորը:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ