Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

«Մենք չենք մոռանա, չենք ների». ռուս օդաչուները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանում իրենց ընկերներին

«Խաղաղություն» միջազգային մարդասիրական հիմնադրամի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«Այսօր՝ հիշատակի չորրորդ տարեդարձի առթիվ, Միջազգային մարդասիրական հիմնադրամի՝ «ՄԻՐ»-ի ներկայացուցիչները և ռուս զինվորականները հարգել են իրենց զինակիցների՝ բանակի ավիացիայի օդաչուների հիշատակը, որոնց անունները հավերժ ընդգրկված են Հայաստանում տեղակայված Էրեբունի ավիաբազայի պատմության մեջ։ Հայաստանի (Արարատի մարզ) Երասխ գյուղի «Հիշողության բլուր» հուշահամալիրում «ՄԻՐ» միջազգային մարդասիրական հիմնադրամի նախաձեռնությամբ ռուս զինվորականները, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Արարատի մարզպետը, վարչակազմի պատասխանատուները, ՌԴ ՊՆ Երևանի թիվ 21 ռուսական դպրոցի աշակերտները և հասարակության այլ ներկայացուցիչներ ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի ԶՈւ հրթիռային համակարգից խոցված մայոր Յուրի Իշչուկի և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինայի կիսանդրիներին։ «Մենք միշտ փառաբանելու ենք հայրենիքի և եղբայրական ժողովրդի համար կռվող խիզախ մարդկանց անունները, նրանց անունները, ովքեր հերոսաբար իրենց կյանքը տվել են հանուն արդարության, ազատության, պատմական հիշողության։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր երեխաներն ու մեր թոռները հիշեն իրենց սխրանքը։ Հավերժ հիշատակ զոհված զինվորներին»,-ասել է «ՄԻՐ» միջազգային մարդասիրական հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը։

Հիմնադրամի պլանի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի աջակցությամբ, «Հիշողության բլուր» հուշահամալիրում կտեղադրվի նաև Լեռնային Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահների հուշարձանը, ինչպես նաև տաճար-հուշարձան Եղիա մարգարեի և Ռազմական պատմության թանգարան՝ Ա.Ս. Գրիբոյեդովի անունով, որի ներքո կգործի երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության «Ավանգարդ» ուսումնամեթոդական կենտրոնը։ Նախագիծը միավորող դեր կխաղա և կծառայի Հայաստանի և Ռուսաստանի մարզերի միջև գյուղատնտեսության, մշակույթի, զբոսաշրջության, սպորտի և հայրենասիրական, կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը՝ ներառյալ Նովոռոսիայի նոր ոլորտները։

Նախագծին աջակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, գյուղատնտեսության նախարարությունը, մշակույթի նախարարությունը, Պետական դումայի շինարարության, բնակարանային և կոմունալ ծառայությունների կոմիտեն, Երիտասարդության հարցերի դաշնային գործակալությունը, Մոսկվայի մարզի կառավարությունը, Սանկտ Պետերբուրգի կառավարությունը, «Տյումենի մարզի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը, Ստավրոպոլի երկրամասի կառավարությունը, Ռուսաստանի Դաշնության Նախագահի և Հյուսիսային Կովկասում Դաշնային շրջանի լիազոր ներկայացուցիչը, Մոսկվա քաղաքի գլխավոր ճարտարապետը։

Հ․Գ․ Լեռնային Ղարաբաղում մարտերը սկսվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։

2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով 17:30-ի սահմաններում, 102-րդ ռուսական ռազմակայանի շարասյունը ՀՀ Երասխ հայկական բնակավայրի մերձակայքում գտնվող օդային տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանի մոտ ուղևորվելիս ռուսական Մի-24 ուղղաթիռը գետնից կրակահերթի է ենթարկվել։ Հրթիռի խոցման հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային գոտում։ Անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկը՝ միջին ծանրության վնասվածքներով տարհանվել է օդանավակայան։ Նույն օրը՝ նոյեմբերի 9-ի երեկոյան, ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների կողմից ստորագրվել է եռակողմ հայտարարություն ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մի-24-ը ադրբեջանական զինուժի կողմից պատահաբար խոցվել է Հայաստանի տարածքում։

«Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմից այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, ինչը պատահական է և ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ»,- նշել են ԱԳՆ-ում։ Ադրբեջանական կողմը հայտարարել է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին։ Նոյեմբերի 10-ին տարածաշրջան են ժամանել առաջին ռուս խաղաղապահները»։