Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Վիդեո

Հայաստանի երեխաներն ավելի շատ քաղցրավենիք են օգտագործում, քան աշխարհի 51 երկրում

Երեխաների շրջանում քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով աշխարհի 51 երկրի ցանկում Հայաստանն առաջնային դիրքերում է։ Այս մասին է վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԿԳՄՍ-ի հետ Արաբկիր բժշկական համալիրի կատարած հետազոտությունը։ Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի  հետազոտությունը կատարվում է յուրաքանչյուր 4 տարին մեկ աշխարհի 51 երկրում։ Հայաստանում վերջին հետազոտությունը կատարվել է 2022 թվականին, որի արդյունքներն ամփոփվել են, առաջիկա ամիսներին կներկայացվի ամբողջական տարբերակը։ Մինչ այդ, Արաբկիր բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հետազոտությունից առանձնացրեց մի քանի ցուցանիշներ, որոնք համարում է մտահոգիչ։ 

«Հետազոտությանը մասնակցել են 4300-ից ավելի 11, 13, 15, 17 տարեկան երեխաներ։ Ասեմ, որ սննդային վարքագծի համատեքստում Հայաստանի դպրոցահասակ երեխաների առումով ունենք մտահոգիչ պատկեր։ Առաջին մտահոգիչ ցուցանիշը քաղցրավենիքի օգտագործումն է։ Հետազոտությանը մասնակցած տարբեր տարիքի երեխաների շրջանում Հայաստանը բարձր դիրքերում է, սակայն առաջին հորիզոնականում է 15 տարեկաների շրջանում։ Այդ տարիքի աղջիկների 64 տոկոսը, տղաների 56 տոկոսն օրը մի քանի անգամ օգտագործում է քաղցրավենիք։ Սա իսկապես անհանգստացնող է և մտահոգվելու տեղիք է տալիս»,-ասաց Մարինա Մելքումովան։ 

Հաջորդ մտահոգիչ ցուցանիշը կապված է քաղցր գազավորված ըմպելիքների հետ։ Այստեղ Հայաստանի դպրոցահասակներն առաջին տեղում չեն, սակայն բարձր հորիզոնականներում են։ 15 տարեկանների շրջանում տղաների 32 տոկոսն է ամեն օր օգտագործում քաղցր գազավորված ըմպելիքներ, աղջիկների՝ 22 տոկոսը։ 

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ-հիգիենիստ  Արայիկ Պապոյանը նշեց, որ Հայաստանի դպրոցների համար կան պարտադիր նորմեր, որոնք սահմանում են, թե ինչ կարելի է երեխաների սննդի ցանկում ներառել, ինչ չի կարելի։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: