Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում

Ուժային բլոկի նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաներից մի քանիսի պաշտոնանկությունները լրջորեն սրել են իրավիճակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ընդ որում որպես այս իրավիճակում հաղթող կողմ հանդես է գալիս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի տխրահռչակ նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս, որի գլխին մութ ամպեր էին հավաքվել հոկտեմբերին ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական լսումներից հետո, այնքան, որ Քոչարյանի հարցը քննարկել է նույնիսկ ՔՊ ընդլայնված նիստում և խոսում էին նրա պաշտոնազրկության ու մանդատազրկման մասին, երեկ ողջ օրը «շողշողացել է» Ազգային ժողովում, և ՔՊ նիստում իր դեմ ելույթներ ունեցած խմբակիցներին առանց որևէ կաշկանդվելու սպառնալիքներ տվել, թե՝ «նրանք դեռ իրենց հալը կտեսնեն, քանի որ Փաշինյանը լսում է հենց իր խորհուրդները։

Այն, որ Անդրանիկ Քոչարյանը ոչ երկրորդական դեր է խաղացել առնվազն ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և ոստիկանապետ Վահե Ղազարյանի պաշտոնանկության գործում, որևէ մեկը չի էլ կասկածում։ Քոչարյանը շատ վաղուց խնդիրներ ուներ այդ երկու պաշտոնյաների հետ և հնարավոր բոլոր միջոցներով ցանկանում էր հասնել նրանց պաշտոնանկությանը։

Այդուհանդերձ, ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, խորհրդարանական լսումներն ամենևին էլ առաջնային չեն եղել պաշտոնազրկման գործում։ Փաշինյանն ինքն այլ աղբյուրներից տեղեկություններ է հավաքել թե՛ Արգիշտի Քյարամյանի գործունեության, թե՛ Վահե Ղազարյանի վերաբերյալ, և ընդամենը պահի տակ, այն էլ խնջույքի սեղանի մոտ նստած, «վոթսափ»-ով հանձնարարել է հրաժարականի դիմում ներկայացնել։ Առնվազն այդ երկու պաշտոնյաներին Փաշինյանն ամբողջությամբ չի վանելու իրենից, որևէ անշառ պաշտոնի կնշանակի նրանց իր կողքը պահելու և բերանները փակ պահելու համար։

Մարիամ Աբրահամյան