Էլեկտրամատակարարման ընդհատում՝ բեռնատարի կողմից ստեղծված վթարի պատճառով
Այսօր՝ ժամը 19:55-ին բեռնատարի կողմից 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի վնասման պատճառով հոսանքազրկվել է Ավան, Ավան-Առինջ, Բագրեվանդ թաղամասերի մի մասը։ Օդային գիծը վթարվել է բեռնատարի թույլատրելի գաբարիտների խախտման հետեւանքով։
Օպերատիվորեն իրականացվել են վթարա-վերականգնողական աշխատանքներ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության, ՆԳՆ Արտակարգ իրավիճակների, ինչպես նաեւ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները նշված թաղամասերի բաժանորդների Էլեկտրամատակարարումը վերականգնել են 22:29- ին։
Այս պահին եւս վթարի վերացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են էլեկտրամատակարարման ժամանակավոր սխեմայից հիմնականին անցնելու համար։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է