Պաշտոնանկությունների հաջորդ փուլը կլինի երկու օրից
Նիկոլ Փաշինյանը, պաշտոնից ազատելով բարձրաստիճան վեց պաշտոնյաների, որոշել է կանգ չառնել և շարունակել գործընթացը՝ ազատվելով այլ, իրենց ոլորտներում ձախողված պաշտոնյաներից։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, արդեն ուրբաթ օրը մի քանի այլ պաշտոնյաներ էլ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։ Մասնավորապես, ազատման ենթակա են սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Եթե Ավանեսյանի դեպքում Փաշինյանը դժգոհ է բժշկական ապահովագրության համակարգի ձախողումից և միլիարդավոր դրամների փոշիացումից, ապա Նարեկ Մկրտչյանի պարագան ավելի լուրջ է։ ՊՆ նախարարի քավորը ոչ միայն ձախողել է իր ղեկավարած նախարարությունը, այլև հասցրել է հիմնավորապես վարկաբեկվել քրեական պատմություններով։ Օրեր առաջ նա հուսահատ փորձում էր հերքել, որ Փարաքարում իր ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրում մեքենայություններ են կատարվել։ Նախօրեին էլ Փարաքարում կրակոցներ էին հնչել, եղբայրը սպանել էր եղբորը, իսկ Փարաքարի արդեն նախկին համայնքապետը հրազենային վանսվածք էր ստացել։ Լյուդվիգ Գյուլնազարյանն էլ վիճաբանության մասնակիցներից է եղել, և հիվանդանոցում հայտնվելուց զատ նաև ստիպված է եղել պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնել։ Նարեկ Մկրտչյանին արդեն ասել են, որ պատրաստվի դիմում գրելուն։ Նույնիսկ նախարար սանիկն է հրաժարվել օգնել նրան, քանի որ Սուրեն Պապիկյանն ինքն էլ խնդիրներ ունի Փաշինյանի հետ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը երեկ նիստ է գումարել, ըստ Փաշինյանի, ոչ թե կենտրոնական գրասենյակում, այլ կուսակցության Էրեբունիի գրասենյակում։ Քննարկվել են ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր։
Նիստին նաև վարչության անդամ, պաշտոնազրկված Գնել Սանոսյանն է մասնակցել։ Ու թեպետ դեմքի տխուր արտահայտությամբ, ոչինչ չի խոսել, բայց նրա մասնակցությունը ՔՊ-ում հիմք է տվել եզրակացնելու, թե Գնել Սանոսյանին անգործ չեն թողնի։
Լիլիթ Քոչարյան




















Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան