Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Կադրային շարժերի ավանտյուրիզմը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին վեց տարվա ընթացքում կադրային փոփոխությունների պակաս չենք ունեցել։ Բայց, բնականաբար, կադրային փոփոխությունների շրջապտույտից իրավիճակը չի փոխվել, քանի որ պետական կառավարման բուրգի գագաթին շարունակում է կանգնած լինել Նիկոլ Փաշինյանը։ Մնացյալն, ինչպես ասում են, ածանցյալ է: Ընդհանուր առմամբ, նրա վարած կադրային քաղաքականության մեջ տրամաբանություն գտնելն անհնար է, քանի որ այնպիսի անհասկանալի ազատումներ, նշանակումներ ու «ռակիրովկաներ» կարող են արվել, որ դժվար կլինի հասկանալ, թե կոնկրետ ինչ սկզբունքներով է կադրային քաղաքականությունն իրականացվում։ Օրինակ՝ կրթության գործոնն ընդհանրապես չի աշխատում։

Իշխանության բուրգի գագաթին կանգնած մարդու համար կրթության ու ընդհանուր զարգացածության թեմաներն եղած-չեղածի հաշիվ են, քանի որ տեսել ենք, թե գիտելիքների պակաս ունեցող մարդիկ ինչպես կարող են դառնալ առանձին կարևոր ոլորտների համակարգողներ։ Նման պաշտոնյաների շարքը քպական իշխանության դեպքում այնքան շատ է, որ նույնիսկ անիմաստ է թվարկելը։ Փորձի առանձնահատկությունը ևս հաշվի չի առնվում, քանի որ մի նորաթուխ, անփորձ «քայլիստ» կարող է շատ ավելի մեծ առաջխաղացում ունենալ, քան թե տարիներ շարունակ փորձ կուտակած մասնագետները։ Հաշվի չեն առնվում նաև մի շարք ոլորտների առանձնահատկությունները։ Աշխատանքի արդյունավետության, գրանցված հաջողությունների և արդյունքների մասին չենք էլ խոսում, դա «քպիզմի» պարագայում անիմաստ է։

Ինքը՝ Փաշինյանը, այս իրավիճակը պարզաբանում է նաև այն հանգամանքով, թե քաղաքական թիմի ներկայացուցիչներ պետք է նշանակվեն, քանի որ եթե համակարգի ներսից են նշանակվում, ապա այդ մարդիկ չեն փորձում քաղաքական պատասխանատվություն ստանձնել, իսկ ազատվելուց հետո էլ համալրում են ընդդիմության շարքերը։ Դրա համար էլ շատ դեպքերում այդ համակարգերի ներսում ներքին դիմադրություն է առաջանում, քանի որ նախարարությունների ու ստորաբաժանումների հնաբնակների շրջանում, որոնք մեծ փորձ ու գիտելիքներ են կուտակել տվյալ ոլորտում, ուղղակի դժգոհություններ են առաջ գալիս, այդ թվում՝ իջեցված անտրամաբանական հրահանգներից։ Եղել են նաև դեպքեր, որ մի շարք աշխատողներ էլ լքել են պետական համակարգը։ Մեկ այլ հարց է, որ պետական կառավարման ապարատում բարձիթողի վիճակ է, որտեղ ամենակարևոր մոտիվացիան պետության հաշվին աշխատավարձ ու պարգևավճարներ ստանալն է դարձել։

Այս ամենով հանդերձ, որպես կանոն՝ Փաշինյանն արձանագրված ձախողումները ջարդում է որոշ պաշտոնյաների գլխներին, իսկ հետո փոխում նրանց՝ դարձնելով քավության նոխազ։ Նույնիսկ կարևոր չէ այն հանգամանքը, թե որքան ջանասիրությամբ էր այդ պաշտոնյան փորձում ապացուցել իր հավատարմությունը Փաշինյանին։ Նրանց կարելի է ձեռնոցի պես փոխել։ Ու ոչ միայն ձեռնոցի: Ու ոչ միայն փոխել: Քիչ չեն նաև դեպքերը, երբ գործեր են հարուցվել տարբեր պաշտոնյաների վրա, բայց դրանից առաջ նրանք համարվում էին իշխանություններին հավատարմորեն ծառայող անձինք: Ստացվում է՝ նրանք «պատահաբար» ներգրավվեցին կոռուպցիոն գործընթացներում, իսկ, այ, իշխանությունը կապ չունի կոռուպցիայի հետ, սրբություն սրբոց է, միայն թե այդ մի քանիսը շեղվեցին «ճշմարիտ» ուղուց։ Ծիծաղելի է, բայց սա է իրականությունը:

Օրերս էլ Փաշինյանը հանկարծ քնից զարթնեց ու «հասկացավ», որ բողոքներ կան իրավապահներից, քանի որ երկրում դեռ «թպրտացողներ» կան, որոնք վերևից են նայում պետությանն ու ժողովրդին, ու կոշտ հանձնարարականներ տվեց իրավապահ մարմինների ղեկավարներին։ Իսկ դրանից մի քանի օր հետո էլ մի ժամվա մեջ հանկարծ պարզվեց, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացվում են աշխատանքից։ Թե ինչու, դա այլ քննարկման հարց է: Հիմնականը, կարծես, այս պահին այն է, որ արտաքին՝ արևմտյան հանձնարարությունները կատարելուց զատ, այս գործընթացով Փաշինյանը փորձում է ինչ-որ քննարկումների դաշտ ստեղծել, թե իբր նոր իմիջով է հանդես գալիս... Դե, սափրվելն արդեն տեսանք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում