Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

«Պարզվում է՝ ամբողջ «բազարի» պատասխանատուն Սանոսյանն էր». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Պաշտոնանկությունների թեման շարունակում է մնալ լրատվական հոսքերի հիմնական քննարկվող թեմաներից մեկը, ինչի հետ կապված շատ են ամենատարբեր մեկնաբանությունները։ Տեղի ունեցածի ընդհանուր ֆոնին մի տեսակ ստվերում մնաց Սանոսյան Գնելի ազատման հարցը, ով, շատերի կարծիքով, «լավ էլ հանգիստ, գլուխը կախ աշխատում էր», սակայն այստեղ ահագին հետաքրքիր ծխածակույթ կա։

Նախորդ շաբաթ՝ հայտնի կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի (իրավապահ համակարգի բարդակ, տիրող ամենաթողություն և այն), խոսեց նաև մի հետաքրքիր դրվագի մասին։ Փաշինյանը նշեց․ «Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում Արմավիրով գնացինք, և մինչև մեր առաջին կետը հասնելը ճանապարհը կարելի է ասել՝ գրեթե իդեալական վիճակում էր: Եվ, երբ որ առաջին կետում կանգառ արեցինք, ես մեր գրծընկերներին հարցրեցի, թե հիմա Արմավիրից մինչև Գյումրի էսպե՞ս է ճանապարհը և ստացա շատ պինդ դրական պատասխան: Մեքենայից մի քանի վայրկյան նկարեցի և տեղադրեցի սոցցանցում, որ մենք Արմավիրից Գյումրի ճանապարհը բերել ենք իդեալական վիճակի: Ինչ-որ ժամանակ հետո տեսա մեկնաբանություններ՝ թե «հերթական լկտի սուտը», «դե արի Բայանդուր», «դու եղե՞լ ես Բայանդուրում»: Եվ պարզվեց, որ էդ մարդիկ ճիշտ դուրս եկան։ Կարային ասեն, որ չէ, էդ հատվածն արված չի՝ մի շաբաթից ա արվել, 10 օրից ա արվելու կամ չի արվելու ընդհանրապես։ Պետք չի ավանսով բաներ ասել»:

Բանից պարզվում է, էս ամբողջ «բազարի» պատասխանատուն նույն Սանոսյանն է, ով սուսիկ-փուսիկ, զեկուցում է, թե ամեն ինչ «օկ» է, բայց դե տեղում լրիվ այլ է վիճակը. ասֆալտը չկա, ավելին՝ հլա նոր պիտի սկսի։

Այլ կերպ ասած՝ Սանոսյանի պաշտոնանկությունն ուղղակի կապված է եղել Բայանդուր գյուղի ճանապարհի չարաբաստիկ ասֆալտապատման հետ։ Գնել ջան, բա դու գիտեի՞ր մենակ ասֆալտի փող ուզելով է, էն որ ամեն նիստի դնում քուչա-քուչա անցնում էիք՝ բորդյուր առ բորդյուր, տեսա՞ր․․․
Ի դեպ՝ մամուլում երեկ հրապարակում եղավ, որ Սանոսյանը, նախարար նշանակվելուց հետո, ճանապարհային դեպարտամենտի յուղոտ պաշտոններում սկսել են նշանակվել իր մերձավորներին, համագյուղացիներին ու ծանոթներին։ Տարբեր խորհրդականներ են նշանակվել դարձյալ ճանապարհաշինության մասին ոչ մի պատկերացում չունեցող Սանոսյանի գյուղացին, դասարանցին, կուրսեցին։

Նմանօրինակ մի տեսարանի էլ էսօր ականատես եղանք, երբ խոսք գնաց Արմավիրի մարզի Այգեվան համայնքի մոդուլային մանկապարտեզի շահագործման թեմային․ պարզվեց, որ մանկապարտեզը պետք է հոկտեմբերին շահագործված լիներ, սակայն իրականում դեռ գազաֆիկացումն էլ ավարտված չի։ Նիկոլը գժվեց ու «շան լափը» լցրեց նորանշանակ ՏԿԵ նախարարցվի գլխին․ «Ես զգուշացնում եմ. դրանից հետո մի հատ ժամկետ եղավ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխան։ Որևէ մեկը թող չասի մի հատ ժամկետ, տվյալ որը ստուգված չի։ Ամենափոքր բանը։ Ինչքա՞ն կարելի է սենց»։

Հերթական անգամ տեսնում ենք բարձիթողի կառավարման դասական դրսևորման հետ, երբ բոլորը խաբում են բոլորին, ու առաջին հերթին հասարակությանը։ Սրանք տեսարաններ են, որոնք արվում են մարդկանց զբաղեցնելու համար։ Նիկո՛լ, էսքան բանը ասեցիր, մի բան էլ ես ասեմ․ դու հավատո՞ւմ էս, որ մինչև 2026 թվականը, այսինքն մինչև քո կառավարության ծրագրի ավարտը, դու 300 դպրոց ու 500 մանկապարտեզը սարքելո՞ւ էս։ Հիմի ասում եմ՝ քուա՛նշ․․․

Մի դիտարմում էլ սրանց կադրային քաղաքականության մասով: Ժամանակին նույն Նիկոլը շատ էր քննադատում Սերժ Սարգսյանին իր կադրային քաղաքականության մասով: Իրականում որոշ կադրերի հետ կապված խնդիրներ կային, դրա մասին չենք կարող չարձանագրել, ժամանակը ցույց տվեց, թե նրան ինչպես «թռան» ու մաքրվեցին առաջին, իսկ հնարավորության դեպքում, սակայն իրական պոֆեիոնալներն ու ոլորտի «ասերը» նույնպես շատ էին, ովքեր կարողանում էին փայլուն կատարել իրենց առաջ դրված խնդիրը բարձր մակարդակով: Չմոռանանք, որ ներկայումս էլ պետական համակարգում աշխատող շատ պրոֆեսիոնալներ (հիմնականում միջին օղակում) «նախկին»համակարգում աշխատողներ են, իրենց գործի նվիրյալներ:

Համաձայնեք, Նիկոլի կադրերը մի հարցում են «աշխարհի չեմպիոն», սրանք անգերազանցելի դավաճան են ու անհայրենիք, էդ հարցում աշխարհում չունեն հավասարը: