«Ոստիկանն ասում է՝ ձեզ կմորթեմ». Եղվարդի բնակիչները շարունակում են գիշերել կառավարության շենքի մոտ
Եղվարդում ժամանակին որպես գործարան ծառայած շինությունում ապրող բնակիչներն այսօր՝ հունիսի 27–ին, բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առաջ՝ պահանջելով իրենց ապահովել բնակարաններով, քանի որ իրենք այդ տարածքում օրինական ձեւով են ապրել։
Նրանց խոսքով՝ երկար տարիներ ապրել են նշված շինությունում, իսկ հունիսի 25–ին, ոստիկանության աշխատակիցներն իրենց դուրս են շպրտել այդ տարածքից։
«Մենք ժամանկին ապրել ենք հանրակացարանում, հետո մեզ թղթեր տվեցին ստորագրենք, որպեսզի տեղափոխվենք մեկ այլ վայր։ Մոտ մեկ տարի ապրել ենք այստեղ, մաքրել ենք, բարեկարգել, օձ ու կարիճներ էին ամբողջ շենքի ներսում։ Առավոտ ժամը 8։15 հարյուրրավոր ոստիկաանական մեքենաներով, կարմիր բերետավորներով եկան, դուռը ոտքով կոտրեցին ներս մտան, մեզ ասացին դուրս եկեք, թե չէ մենք ուժով կհանենք։ Ոստիկանն ասաց Նիկոլ Փաշինյանի հրամանով ենք ձեզ հանում այստեղից, ձայնագրությունն էլ ունենք»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանց խոսքով՝ գիշերելե են կառավարության շենքի դիմաց եւ շարունակելու են մնալ այնքան ժամանակ, մինչեւ իրենց ապաստարան տրամադրեն։
«Խոսքը 30 ընտանիքի մասին է, երեկվա այդ ուժեղ անձրեւին երեխաների հետ այստեղ ենք գիշերել , հիվանդանալու են։ Ոստիկաններն եկան քաշքշելով մեզ տարան, երեխես աչքերի խնդիր ունի, խփել ակնոցը կոտրել են, հիմա ակնոց չունի, որ կրի, աչքրին նայեք. Ոստիկանն ասում է ձեզ կմորթեմ, եթե ինքը կարա իր ոստիկան հալով մորթի, ես մեկից մեկ կմորթեմ»,– ասաց ակցիայի մացնակիցը։
Նրանց խոսքով՝ տարածքից հանելու պատճառն այն է, որ այն վաճառել են եւ հիմա նոր սեփականատերը պահանջել է դուրս հանել իրենց։ Նրանցից մի քանիսի ինքնազգացողությունը վատացավ, տեղում հերթապահող ոստիկանները շտապ օգնություն զանգահարեցին։
«Նայե՛ք, մայրը պառկել ա, երեխեքը վրեն լացում են, խի՞, իրենց մայրը մահացե՞լ ա։ Վաղը մյուս օրը էս երեխուն պետք է տամ ծառայության, չե՛մ տալու։ Եթե մեր խնդիրը չլուծվի, բոլորով գնալու ենք հրաժարվենք ՀՀ քաղաքացիությունից ու լքենք երկիրը»,– ասաց ակցիայի մասնակիցը։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ