Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում․ Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը վախեր ունի. հասարակության շրջանում ամենաբարձր վարկանիշն իրենը չէ. Կոստանյան Անվճար բուհական կրթություն. Հրայր ԿամենդատյանՈչ մի վարկյան չենք մոռանում, որ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է. Այս պահին սրբազան հայրը գտնվում է Սովետական ԿԳԲ պադվալում. Էդմոն ՄարուքյանԳույքահարկի արտոնություն թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԽաղալ 2 լարի վրա նշանակում է վտանգել մեր պետականությունը. Մհեր ԱվետիսյանԱնվճար, որակյալ, ինքնավար․ բարձրագույն կրթության համակարգի հեռանկարը. ՀայաՔվե հիմնասյուներԵկեղեցու դեմ արշավը և վտանգված սահմանները Ներդրումային միջավայրի տակ դրված ականը Հա՞ց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներ
Քաղաքականություն

Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին սեփական հիփոթեքն ավելի շատ է մտահոգում, քան կուսակցության ղեկավարի ուղիղ հրահանգը։ Հանրայինի եթերում Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, թե խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ Նշելով, որ այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական, Փաշինյանը խոստովանել է, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են եղել, այդ թվում՝ խորհրդարանական լսումների ընթացքում։ «Անթույլատրելի է այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում։ Մեր ինստիտուտների պահպանության առումով ճիշտ չէր լինի այս ամենն անարձագանք թողնել։ Այստեղ խնդիրն անձնավորված չէ, խնդիրը համակարգային է»,- նշել էր Փաշինյանը։

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում վիճել էին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ու պատգամավոր Հովիկ Աղազարյանը, պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ ամբիոնից հայտարարել էր, թե անընդունելի է պատգամավորների հետ ոչ հարգալից տոնով և շարժումներով խոսելը։

Փաշինյանը կիրակի «հորդորել» էր նշված երեք անձանց հրաժարական տալու։ Քյարամյանը հրաժարական տվեց, Զեյնալյանը հրաժարվեց մանդատից։ Հարցին, թե արդյոք Հովիկ Աղազարյանը մերժել է վարչապետի խնդրանքը, Փաշինյանը պատասխանել էր. «Դե հիմա տեսնում եք, որ այն, ինչ քիչ առաջ ասում էի, տեսական պնդում չէ, նաև գործնական իրագործում կա։ Բայց ես հույս ունեմ, որ իմ խնդրանքն անարձագանք չի մնա»։

Փաշինյանի հույսերը, ըստ ամենայնի, մնալու են անարձագանք։ Մեր տեղեկություններով, Աղազարյանը հայտարարելու է, թե վայր չի դնի մանդատը, հեռանալու է խմբակցությունից և դառնալու է անկախ պատգամավոր։ Հիփոթեքի հարց կա, վերջիվերջո։ 

Սոնա Գաբրիելյան