ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և Իրանի միջև առաջիկայում ստորագրվելիք համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության և անվտանգության ոլորտները. այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ առանց հավելյալ մանրամասներ բացահայտելու։
«Ինչ վերաբերում է նշված հիմնարար փաստաթղթի բովանդակությանը, ապա ես ժամանակից շուտ չէի բացահայտի մանրամասները։ Նշեմ միայն, որ այն կհամապատասխանի մեր ժամանակի մարտահրավերներին ու պահանջներին՝ ընդգրկելով ռուս-իրանական համագործակցության գրեթե բոլոր ներկա և հեռանկարային ոլորտները, այդ թվում՝ պաշտպանությունն ու անվտանգությունը»,- ՏԱՍՍ-ին ասել է Ռուդենկոն։
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագրի մշակումը սկսվել է 2022 թվականի սկզբին։ Ռուդենկոն 2024 թվականի հուլիսին հայտնել էր, որ փաստաթուղթը պատրաստ է։ Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է փաստաթղթի ստորագրման ԱԳՆ առաջարկը։ Ենթադրվում է, որ այն կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ՌԴ այցի շրջանակում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին