Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Վիդեո

Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Էն, որ եկող տարին չարագուշակ տնտեսական աղետներ է բերելու, արդեն կասկած չկա։

Տնտեսությունից քիչ թէ շատ հասկացող մասնագետները սարսափում են պատկերացնել կորուստների չափերը եվ նախընտրում են լռել, քան թե բոթ ազդարարել ։ Վարչախումբը փայլուն տեղեկացված է տնտեսական աղետի հնարավոր խորության, չափերի մասին, բայց խուսափում է մասնագետների հետ խորհուրդ անելուց։ Հատկանշական է, որ վերջին հեռացումները շրջանցեցին տնտեսական բլոկը, կենտրոնական բանկը, որովհետև վարչախումբը վախենում է բաց թողնել իրավիճակը, վախենում է փլուզումից եվ, բնազդաբար, վստահության պաշար է փորձում գտնել, բայց այդ պաշար ստեղծողները արդյունավետ կառավարիչներ չեն եվ, իսկապես, ով կարող է վստահել Գևորգ Պապոյանին կամ Բաբկեն Թունյանին՝ հաշվի առնելով տնտեսական օրենքների դեմ նրանց պատժիչ մղումները եվ նրանց մոտ կիրառական փորձի զրո մակարդակը, համեստորեն լռելով նրանց տեսական զրո պաշարի մասին։ Ինչու՞։ Կարելի է հասկանալ աթոռը գրկածներին, որովհետև ցանկացած համարժեք քննարկման ժամանակ փնտրվելու են երկու սուբյեկտ։ Մեղավորը եվ փրկիչը։

Քննարկենք առանձին։

1. Մեղավորը, ով գործադիրի ղեկավարը վարչապետն է, գերնպաստավոր վերջին երեք տարիների ընթացքում չի հասկացել, որ նպաստավոր արտաքին գործոնները սպառվելու միտում ունեն եվ երկիր հոսող ռեսուրսը անընդհատ չէ։

2. Մեղավորը չի կարողացել երկիր հոսող ռեսուրսը չփոշիացնել տխմարագույն սուբվենցիաների մեջ, որը տեխնոլոգիական նախնադարից բացի ոչինչ չի բերում ապագայի մեջ։

3. Մեղավորը չի ըմբռնել, որ ՀՀ բանկերը զարգացման ռեսուրսը կլանելու են եվ դուրս հանեն տնտեսությունից ու երկրից եվ անկման ժամանակ ոչինչ չեն տալու երկրին։

4. Մեղավորը չի հասկանում, որ սեփական ռազմաարդյունաբերության ուղին է միակ արդյունավետը եվ դրա հիմնական արգելքը դրսում զենքի աղբյուրներ փնտրելն է։

5. Մեղավորը չի ըմբռնել , որ հինգ հարյուր դպրոց, երեք հարյուր մանկապարտեզ կառուցելու որոշումը բացառիկ սխալ է, որովհետև կարճ ժամանակահատվածում բարձրակարգ ռազմական ինժեներներ կարելի էր պատրաստել միմիայն արտասահմանյան առաջնակարգ բուհերում ։

Գործի, համարժեք քննարկման փոխարեն մեղավորը կառավարության նիստերին սպառնում է փողոցում ավազ լցրած կամ մեքենայի երկաթյա ջարդոն գցողներին հայտնաբերել եվ տուգանել ։

Անցնենք փրկչին։

1. Փրկիչը պետք է անհապաղ հրաժարվի մեղավորի թվարկած սխալներից, որոնք կարծես պատահական էլ չեն։

2. Մնացածը պահանջում է Դեն Սյաոպինի նման անձիք եվ տնտեսական բացառիկ ազատություններ։

3. Կանխիկի սահմանափակումների, փողերի լվացքի կասկածների, անընդհատ խստացվող հարկային նորմերի,
բանկային խստացումների, արժութային կարգավորման մի քանի տասնյակ նորմեր, որոշումներ պետք է դեն նետվեն։

4. Փրկիչը կարող է եվ պետք լինի կոլեգիալ խումբ ։

Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրի գցելու համար։