Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է

Նիկոլ Փաշինյանն օրերս Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել էր նաև Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով ստորագրահավաքին, երկիմաստ հայտարարություններ արել, որոնք հրճվանքով էին ընդունել հաստիքային արևմտամետները։ Վերջիններիս լուրջ թվում է, թե Փաշինյանը դեմ չէ իրենց նախաձեռնությանը։

Փաշինյանը, նշենք, ասել էր, թե Եվրախորհրդարանում իր ելույթը, որում հայտարարել էր Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավորինս մոտ լինելու մասին, սոցիալական ցանցերում ամենաշատ տարածում ստացած ելույթներից մեկն է եղել, ինչը, նրա խոսքով, վկայում է այդ օրակարգին հանրային լայն աջակցության մասին։

Անդրադառնալով «Եվրաքվե»-ի ստորագրահավաքի արդյունքների հնարավոր քննարկմանն Ազգային ժողովում՝ վարչապետը նկատել էր, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել նախաձեռնությանը։ «Ես գնացել եմ Եվրոպական խորհրդարան և ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Իմ այդ ելույթից հետո Հայաստանում քննակումներն ակտիվացել են, և այդ ակտիվ քննարկումները բերել են ստորագրահավաքի և նախագիծ է մտնում Ազգային ժողով։ Քաղաքական տրամաբանությունն ասում է, որ այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, եթե չընդունի այն, դա ոչ միայն մեր հանրության ներսում, այլև նույն եվրոպական հանրությանը դժվար կլինի բացատրել։ Նրանք կարող են հարց տալ՝ մի րոպե, դուք հայտարարեցիք այդ մասին, իսկ ձեր հանրությունն արձագանքեց դրան, հիմա դուք դրան դե՞մ եք»,- ընդգծել էր վարչապետը՝ հավելելով, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է։

Ժողովրդավարական հարթակը, հիշեցնենք, 60 հազար ստորագրություն էր հավաքել, և առաջիկայում հարցը ներկայացվելու է խորհրդարան։ Փաշինյանը ոչ հերքել, ոչ հաստատել էր, իսկ քաղաքական տրամաբանության մասին նրա նկատառումները ոչ այլ ինչ են, քան հերթական «մկան խաղը»։ Նույն այդ իշխող խմբակցությանը ոչինչ չի խանգարում խափանել «Եվրաքվե»-ի ընթացքը՝ կախված աշխարհաքաղաքական վայրիվերումներից։ Իհարկե, արևմտամետներին Փաշինյանի այս հայտարարությունն օդուջրի պես պետք էր՝ լրացուցիչ քարոզչական ալիք բարձրացնելու, բայց նախաձեռնության ապագան խորհրդարանում մշուշոտ է։ Առավել ևս, որ Փաշինյանն էլ հիշեցրել է 300 հազար ստորագրություն հավաքելու անհրաժեշտության մասին, եթե նախագիծը խորհրդարանում չընդունվի։ Իսկ այն, թերևս, չի էլ ընդունվի։ 

Արմինե Սարգսյան