Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար. Արթուր ԴանիելյանՆիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցվածՀետախուզությունը մտածողություն է, և այսօր հենց դրանից է կախված մեր պետության պահպանությունըՁեր կարծիքով` ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ. Ալիկ ԱլեքսանյանԹաիլանդի Փհուքեթ կղզու մոտակայքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավի. կա 1 զnհ, 22 վիրավnրՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԵթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Թագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածունՌուբիոն և Նեթանյահուն հեռախոսազրույցով քննարկել են Իրանին, Սիրիային և Գազային առնչվող հարցեր. Reuters19-ամյա տղան դանակահшրել է 2 անչափահասի ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարանՓաշինյանի հիբրիդային պատերազմը հայ ժողովրդի դեմ. Կայա Կալասին ասելու եմ․ Էդմոն Մարուքյան Կան մարդիկ, որոնք կանգնած են դաժան ընտրություն առաջ` ջեռուցում, թե՞ սնունդ․ Մենք խոստանում ենք փոխել այս իրավիճակը. «Մեր ձևով» Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա. SANAՀորոսկոպ. 2026 թվականի հիմնական աստղագիտական ​​իրադարձություններն ու ամսաթվերըԵրևանում բախվել են «Porsche Cayenne»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է կայանված «Toyota RAV4»-ինՀույս ունեմ՝ նա կկnտրի վիզը․ Փիմբլեթը սկանդալային հայտարարություն է արել Ծառուկյանի հասցեինԳյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտում
Հասարակություն

Սեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով

Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը նվազել է, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեզոնային գրիպով հիվանդացած անձանց թիվն աճի։ Բացի շնչառական վարակներով պայմանավորված հիվանդություններից՝ նոր թափ է հավաքել նաև կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19)։

Ի՞նչ իրավիճակ է այժմ ՀՀ-ում, ի՞նչ անել, եթե քաղաքացին հիվանդացել է և, իհարկե, որքա՞ն կորոնավիրուսային հիվանդությունով վարակված կա հանրապետությունում․ այս հարցերը MediaHub–ն ուղղեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ)։

«2024թ-ի թվականի 47-րդ շաբաթվա (18-24.11.2024թ) ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ, ինչը համահունչ է սեզոնին։ Նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը աճել է 1,1 անգամ, նախորդ՝ 2023թ-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ նույնքան բարձր է։ Ընդհանուր դեպքերի 75%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։ Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական կենտրոններում սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումները, նախորդ շաբաթվա  համեմատ ևս բարձր են՝ 1,1 անգամ։ Հոսպիտալացված դեպքերի 95%-ը 0-18 տարեկաններն են»,– ասացին ՀՎԿԱԿ–ից։

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում, ինչպես հայտնում են կենտրոնից, հայտնաբերվել է գրիպ Ա տեսակի H1/pdm09 ենթատեսակի հարուցիչներ։ Այլ շնչառական վարակներից շարունակվում են շրջանառվել ռինովիրուսի և պարագրիպի հարուցիչներ։ 

«Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 42 նոր դեպք (հ.ց. 1.4 դեպք ըստ 100.000 բնակչության), ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (53 դեպք, հ.ց. 1.8 դեպք ըստ 100.000 բնակչության) նվազել է 11 դեպքով: Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 21 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (21 դեպք) մնացել է նույնը: Այս պահի դրությամբ վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) կազմում է Rt=1.23»,– նշեցին կենտրոնից։

Կարմրուկով վարակվածների թիվը ևս նվազել է․  «2024թ հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 556 դեպք, որից լաբորատոր հաստատված՝ 556 դեպք (2023 թվականին՝ 554 դեպք, որից՝ լաբորատոր հաստատված 545 դեպք, 9 դեպք՝ համաճարակաբանական կապով)»

Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին գրանցվել է կարմրուկի 65 դեպք:

2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դեպքերի թիվը նվազել է, գրանցվել է ընդամենը 7 դեպք, որը ավելի քան 9 անգամ քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերից: Վերջին 4 ամիսների ընթացքում գրանցված դեպքերը հիմնականում բերովի դեպքեր են կամ համաճարակաբանորեն կապված են բերովի դեպքերի հետ:

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու համար  ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.
- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, 
- հագնվե՛ք եղանակին համանունչ,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային:

Մարիաննա Արամյան