Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կորոնավիրուսի համավարակից հետո համաշխարհային տնտեսությանը երկրորդ հզոր հարվածը հասցրեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Եվ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները էապես ազդեցին մատակարարման շղթաների վրա։ Թվում էր, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները իրենց բացասական ազդեցությունն են ունենալու նաև Հայաստանի տնտեսության վրա, ինչպես եղավ 2014 թվականին, բայց այս անգամ տեղի ունեցավ հակառակ գործընթացը, Հայաստանի տնտեսությունն սկսեց օգտվել միջազգային նոր իրավիճակից։ Խնդիրն այն է, որ ավելի կարևորվեց Հայաստանի՝ որպես միջանցիկ երկրի նշանակությունը՝ մի կողմից՝ ապահովելով արևմտյան սարքավորումների հոսք դեպի Ռուսաստան, իսկ մյուս կողմից՝ ռուսական հումքի արտահանում դեպի արտաքին շուկաներ, ինչի հետևանքով էլ Հայաստանի տնտեսությունը մինչ օրս էլ աճ է գրանցում։
 
Բայց այս երեք տարվա ընթացքում մեր տնտեսությունն էական կախման մեջ է հայտնվել արտածին գործոնների ազդեցությունից։ Իսկ դրանք շատ խաբուսիկ են և ամեն պահի կարող են փոփոխության ենթարկվել։ Օրինակ՝ երբ Արևմուտքից խիստ քայլեր ձեռնարկեն, որ Հայաստանը դադարի տարանցիկ գոտու դեր ունենալուց, ապա հայկական տնտեսությունը կարող է ուղղակի սուզվել։ Կամ՝ Ռուսաստանը կարող է որոշակի սահմանափակող քայլերի դիմել, ու հայկական տնտեսությունը հուժկու հարված կստանա։ Խնդիրն այն է, որ տարիների ընթացքում երկրի ներքին տնտեսական պոտենցիալը չի ձևավորվել, որ հայկական ապրանքներն ու ծառայություններն իրենց տեղն ունենան միաժամանակ տարբեր երկրների շուկաներում։ Այս պայմաններում ապրիլից սկսած Հայաստանի տնտեսության գլխավոր շարժիչ ուժը դարձել է ոսկերչական ապրանքների արտահանումը, բայց այն ոչ թե տեղական ներուժի հաշվին է, այլ Ռուսաստանից հումքը ներմուծվում է, ապա վերաարտահանվում՝ արդեն հայկական ապրանքի անվան տակ։
 
Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով, 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված 4,1 մլրդ դոլարի ոսկու (59 տոննա) 64 %-ը արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ մնացած մասը՝ Հոնկոնգ ու Չինաստան։ Սակայն վերջին շրջանում ոսկերչական ապրանքների արտահանումը նվազման միտումներ է ցուցաբերում։ Եվ եթե դրան գումարում ենք նաև այն հանգամանքը, որ տնտեսության որոշ ուղղություններում էլ բացասական միտումներ են գրանցվում, ապա պատկերը կարող է աստիճանաբար դժնդակ դառնալ։ Պատահական չէ, որ արդյունաբերության՝ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից սկիզբ առած բարձր աճի տեմպերն ապրիլից սկսել են կտրուկ դանդաղել՝ հիմնականում պայմանավորված ոսկերչական արտադրատեսակների և հիմնային մետաղների արտադրության աճի տեմպերի դանդաղմամբ։ Ավելին, «Լույս» հիմնադրամի՝ այս տարվա առաջին ինն ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ առանց «հիմնական մետաղների արտադրություն» ենթաճյուղը դիտարկելու կարող ենք տեսնել, որ արդյունաբերության ոլորտը հունվար-սեպտեմբերին անկում է ապրել 0,4 %-ով:
 
Ուշագրավ է, որ ընթացիկ տարվա մայիսից, ընդհանուր առմամբ, արտահանման ու ներմուծման աճի տեմպերը կտրուկ դանդաղել են՝ հիմնականում պայմանավորված ոսկու վերաարտահանման ծավալների շեշտակի կրճատմամբ։ Տնտեսական աճի տեմպերի դանդաղումը նույնպես զգալի է։ Վիճակագրական տվյալների համաձայն, 2024 թ. առաջին եռամսյակում այն կազմել է 6,6 %՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11,8 %-ի դիմաց, երկրորդ եռամսյակում այն 6,4 % է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9,3 %-ի դիմաց, իսկ երրորդ եռամսյակում, նախնական տվյալների համաձայն, 5,2 % է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7,4 %-ի դիմաց։ Տնտեսական ակտիվության էական դանդաղումն իրապես մտահոգության տեղիք է տալիս, քանի որ այս տեմպը ինչ-որ մի պահից կարող է հանգեցնել նաև տնտեսական անկման։ Իսկ կառավարությունը տնտեսության համար խթանող ներարկումներ կատարելու փոխարեն խստացնում է հարկային քաղաքականությունը՝ ավելի բարդացնելով տնտեսվարողների գործունեությունը։
 
Դրա արդյունքում էլ պայմաններ են ստեղծվում, որ հայկական ծառայությունների ու ապրանքների գները բարձրանան, ու դրանք դառնան ոչ այնքան մրցունակ։ Կառավարության նման կոշտ գործողությունները պայմանավորված են նրանով, որ եկամուտների խիստ նվազման արդյունքում բյուջեում ճեղքվածք է առաջացել։ «Լույս» հիմնադրամի վերլուծության մեջ կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ բյուջեի եկամուտների աճի տեմպը նախորդ տարվա ինն ամսին գրանցված 13,8 %-ի համեմատ նվազել է 2,3 անգամ։ Այս տարվա 9 ամսվա ճշտված պլանի համեմատ էլ բյուջեի ընդհանուր և հարկային եկամուտները թերակատարվել են, համապատասխանաբար, 6,4 և 7,8 տոկոսով։ Եթե նախկինում կառավարության նիստերում Փաշինյանի նախընտրած հայտարարություններն անպայման դեպի պետբյուջե ռեկորդային չափերի գումարների մուտքերն էին անոնսում, ապա ներկայում իրավիճակն այնքան մտահոգիչ է, որ նա ոչ միայն ամեն կերպ խուսափում է այս թեման շոշափելուց, այլև ստիպված ինչ-որ թեմաներ է հորինում խոսելու համար, օրինակ՝ «ԳԱԶ 66»-ի «ռամայի» մասին։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում