Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խոստացել էր երեկ երեկոյան հրապարակել իր որոշումը՝ Նիկոլ Փաշինյանի հորդորի վերաբերյալ, սակայն վերջին պահին հայտարարեց, թե հետաձգում է։

Հիշեցնենք, օրերս իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ինքն է հորդորել Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին, ինչպես նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ հրաժարական ներկայացնել։ Պատճառը հոկտեմբերի 15-ին խորհրդարանում կայացած լսումներն էին, որոնք աչքի էին ընկել փոխադարձ վիրավորանքներով, գոռգոռոցներով։ Փաշինյանը հորդորի մասին բարձրաձայնել էր Հանրայինի եթերում, ինչից հետո պարզ էր, որ Աղազարյանին մանդատից զրկելու հարցում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը վճռական է տրամադրված։

Աղազարյանը երեկ հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի հետ, որից հետո էլ հայտարարել է որոշման հետաձգման մասին։ Աղազարյանի վիճակը, մեղմ ասած, ամենևին էլ բարվոք չէ։ Թեպետ նա ատամներով փորձում է պահել իր մանդատը՝ հիփոթեքը վճարելու հնարավորությունը պահպանելու համար, բայց ՔՊ-ում այլևս որևէ աջակցություն չունի։ Նրան բաց տեքստով ասել են, որ եթե չհրաժարվի մանդատից, ապա գլխավոր դատախազը կմտնի խորհրդարան՝ Աղազարյանին կալանավորելու հարցով։ Կալանավորվելու վտանգի տակ է նաև նրա որդին։ Ամեն ինչ սկսվել էր, երբ Արգիշտի Քյարամյանը բացահայտեց, որ Աղազարյանի որդու համար երկու անգամ միջնորդել են։ Պատգամավորի որդին, օգտվելով օրենքի սողանքներից, մեքենաներ էր ներկրել, ապա արտահանել դրանք, և պետությունից ԱԱՀ-ն ետ պահանջել։ Այդ փաստերով քրեական վարույթ էր նախաձեռնվել, և Հովիկ Աղազարյանն առնվազն երկու անգամ միջնորդել էր որդու համար։

Ի դեպ, Աղազարյանի պատճառով Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արսեն Այվազյանը ևս կարող է կորցնել պաշտոնը, թեև խոսակցություններ կային, որ հենց ինքն է դառնալու ՔԿ պետ։ Ու այժմ, երբ թեմայում ներքաշված բոլոր կողմերը վարչապետի «հորդորով» պաշտոնանկ են լինում, ինքը՝ Աղազարյանը դիմադրում է։ Ի՞նչը կընտրի նա, կալա՞նքը, թե՞ մանդատից հրաժարումը, հայտնի կլինի առաջիկայում։ 

Էմիլ Հովսեփյան