Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից

Լեհաստանի նախագահը եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Անջեյ Դուդան առանձնազրույց է ունենալու նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։ Սպասվում են նաև Լեհաստանի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Դուդան կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Լեհաստանի նախագահի այցի ամենաուշագրավ դրվագը նոյեմբերի 27-ին նախատեսված Երասխ այցելությունն է։ Դուդան անձամբ է մասնակցելու Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։

Այդկերպ, ԵՄ առաջատար երկրներից մեկի նախագահն ընդգծում է Եվրոպական դիտորդական առաքելության կարևորությունը։ Իսկ դա այսօր ավելի քան անհրաժեշտ է, հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ Հանրայինի եթերում արած վտանգավոր հայտարարություններից հետո։ Նախօրեին Փաշինյանը խոստովանել էր, որ ՀՀ տարածքում ԵՄ դիտորդների ներկայության հարցը քննարկում է Ադրբեջանի հետ։ Ավելին, հայկական կողմը պատրաստ է դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից։ «Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ, ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես»,- նկատել էր Փաշինյանը։

Դիտորդներին Հայաստանում տեղակայելը ԵՄ համար առանցքային քայլ է՝ սեփական ազդեցությունը տարածաշրջանում ավելացնելու համար, և Փաշինյանի խոսքերը ռեալ վտանգ են եվրոպական շահերին։

Ուշագրավ էր մեկ այլ եվրոպական երկրի՝ Ֆրանսիայի դեսպանի արձագանքը, «Արևմտյան Ադրբեջանի» մասին Փաշինյանի խոսքերին։ Օլիվիե Դըկոտինյին հրապարակել էր Իրանի քարտեզը՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի ընդգծումով, և գրել էր. «Միակն ու անկրկնելին»։ Ֆրանսիայի դեսպանի այս «ապտակը» ուղղված էր հենց Նիկոլ Փաշինյանին, ասես հորդոր էր չմտնել վտանգավոր և անհեթեթ դիսկուրսի մեջ։ 

Հայկուհի Փափազյան