Փրկարարներին չի հաջողվել վնասազերծել մարդկանց վրա հարձակված շներին
Հունիսի 26-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 84 շենքի մոտակայքում թափառող շները հարձակվում են մարդկանց վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեպքի վայրում է գտնվում երկու խառնածին շուն, որոնք, ըստ բնակիչների, հարձակվել են անցորդների վրա. տուժածները քաղաքացիների ուժերով տեղափոխվել են ԲԿ:
Փրկարար ծառայության կինոլոգիական խումբն օգտագործելով փչովի սարք (սարքն իրենից ներկայացնում է խողովակ, որի միջոցով բերանով փչվում է ներարկիչը. դեղի ազդեցությունը տևում է մեկ ժամ, որից հետո կենդանին վերադառնում է իր սովորական վիճակին) փորձել է քնեցնել շներին անվտանգ տարածք տեղափոխելու նպատակով:
Փրկարարներին չի հաջողվել վնասազերծել շներին. վերջիններս փախել են:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ