Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես և սպասվում էր...

Նախ, Գյումրիում, ըստ օրենքի պահանջի մոտակա ժամանակներում ՏԻՄ ընտրություններ տեղի չեն ունենա...

Երկրորդը՝ ենթադրաբար, Նիկոլը հաջողությամբ "բիզիմդիրացրեց" քայլիստ Կարենի թեկնածությունը...

Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է... Ընտրությունները հետաձգվում են և փրայմերիզի անվան տակ Նիկոլն իր ուզած մարդուն է Գյումրիում քաղաքապետ կարգելու, որը հետագայում, մի քանի փողոց և շատրվան բացելով ինքնագովազդվելու է դրա ֆոնին, ինչպես նաև ՏԻՄ ընտրության ժամանակ ունենալով վարչական ռեսուրս և այդ ընթացքում ձևավորելով նաև թիմ մասնակցելու է ընտրություններին, քանի որ "Բալասանյան դաշինք"-ի հրաժարականից հետո պարզվեց, որ 6,5 տարի հանրապետությունում իշխանությունում գտնվող քայլիստները Գյումրիում գրեթե ձայն ոչ միայն չունեն, այլև բաժանված են թայֆաների և պատերազմում են միմյանց հետ... Ի դեպ, չարմանալի չթվա, բայց այդ պառակտիչ քաղաքականության հովանավորը հենց ինքը Նիկոլն է, ով առաջնորդվելով՝ "Բաժանիր, որ տիրես" կարգախոսով և շատ լավ է իրեն զգում որպես արբիտր և հարց լուծող,քանի որ մինյանց դեմ մարտնչող թիմերը Նիկոլին կոմպրոմատներ են տալիս մեկը մյուսի դեմ և վերջնական հարցերը լուծում են Նիկոլի մոտ...

Այս փրայմերիզի անվան տակ, չի բացառվում, որ Նիկոլը "մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանելու"՝ կրկին ժողովրդավար է խաղալու և միևնույն ժամանակ ձերբազատվելու է Կարենից, թե բա "կուսակցությունը Սարուխանյան Կարենին ընտրեց որպես թեկնածու, բայց գյումրեցիները դեմ էին և մենք գյումրեցի քայլիստների և ժողջանի մեջ փրայմերիզով ենք որոշել նրանց սրտի քայլիստ քաղաքապետացուի թեկնածությունը" և եթե Կարենը չանցնի, որի հավանականությունը 99 տոկոս է և որին Նիկոլը շատ մեծ "պարտքեր" ունի՝ կապված Ախուրյանում իշխանազավթումը կազմակերպելու, Անի-Մարալիկում քայլիստների համար ընտրությունները Նիկոլի ցանկությանը համապատասխան տանելու, Ամասիայում գործող համայնքապետին գրեթե իրենց ենթարկեցնելու համար, ապա Նիկոլը ասելու է՝ "Կարեն ջան, не виноват я, ձեր գյումրեցիներն են այդպես ուզել", շատ լավ իմանալով, որ Գյումրիի քայլիստներից շատերը՝ իր մամլո-խոսնակ Նազելին, Դավիթը Առուշանյանը, նախկին մարզպետ Հովհաննեսը, Աննա-Էրատոյի մորաքրոջ թոռը, նախկին փոխվարչապետ Մաթեոսյանի "սեմյան", Գյումրիի սորոսականները, տականք "դդումի" թայֆեն դեմ են Կարենին... Իսկ եթե Կարենը Հովիկ Աղազարյան "խաղա", ապա շատ դաժան կպատժվի՝ Նիկոլի բեմականացումը տապալելու փորձերի համար, քանի որ Նիկոլը ոչ միայն դասական ֆաշիստ և ատում է այլակարծությունը, այլև այս ընտրություններով նաև նախապատրաստվում է հաջորդ ԱԺ ընտրոևթյուններին՝ ցանկանալով ունենալ ուժեղ թիմ... Բայց Նիկոլը սխալվում է... 6,5 տարին բավական ժամանակ էր այդ թիմը ձևավորելու համար, որը նրա մոտ չստացվեց...

Մինչ Աննա-Էրատոյի մորաքրոջ թոռը քիչ առաջ իշխանական կայքերից մեկով հայտարարում է, որ առաջադրելու է իր թեկնածությունը որպես Գյումրիի քաղաքապետ, ըստ ԶԼՄ-ների, երեկ Կարենին կանգնեցրել են պարեկները և խմած լինելու համար արձանագրություն կազմել, որի վերաբերյալ տեղեկության արտահոսքն, ըստ իս, պատահական չէ և մյուս սկանդալային լուրերի նման արվել է դիտավորյալ հենց իշխանությունների կողմից...»: