Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը վերջին մեկ ամսում արդեն երկրորդ անգամ է անդրադառնում Հայաստանին։ Ընդ որում, այդ կառույցը տարիներ շարունակ աչքի չի ընկել հրապարակային հայտարարություններով։ Նոյեմբերի սկզբին ՌԴ ԱՀԾ-ն հայտնել էր, թե Վաշինգտոնը Երևանին համառորեն մղում է «ազգային ինքնասպանության»՝ Հայաստանին դրդելով հրաժարվել արժեքներից, ավանդույթներից և շահավետ տնտեսական կապերից։

Մի հայտարարություն էլ երեկ են տարածել, նշել, թե ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից։ «Նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող «անբավարար վստահելի» իշխանություններին իրենց կամակատարներով «ուժեղացնելու» մեջ։ Միավորված գլոբալիստական ժողովրդավարացման շրջանակներում այդպիսիք են համարվում Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցություն»-ը և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն»-ը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ոչ անհայտ Սերգեյ Նարիշկինի գլխավորած կառույցի այս ակտիվությունը որքան մտահոգիչ է, նույնքան էլ կարող է զարմանալի թվալ։ Ինչպես ավելի վաղ նշել ենք՝ վկայակոչելով մեր մոսկովյան աղբյուրները, ծառայությունը լուրջ քննադատության տակ է Կրեմլում, քանի որ ինքն էր համակարգում գործողությունները Հայաստանում։ ՀՀ գործող իշխանությունների վերակողմնորոշումը ՌԴ Արտաքին հետախուզության ձախողումն է․ «Նիկոլ Փաշինյան» պրոյեկտը Ռուսաստանի կողմից համակարգումն ու պատասխանատվությունը վերցրել են անձամբ Սերգեյ Նարիշկինը և ՌԴ ԱԳՆ-ն, որոնք վստահեցրել են, որ Փաշինյանը վստահելի ֆիգուր է վարչապետի պաշտոնում։ Եվ այժմ, Ռուսաստանում Փաշինյանի հարցով ամենակատաղի նվնվոցները լսվում են հենց այդ երկու գերատեսչություններից, որոնք ռազմավարական ձախողում են ունեցել։

Եվա Թորոսյան