Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ներդրումային միջավայրի տակ դրված ականը Հա՞ց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ Միկոյան
Քաղաքականություն

COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՄԱԿ-ի կլիմայական ամենամյա համաժողովը, որն այս տարի հյուրընկալվեց Ադրբեջանում, պաշտոնապես ավարտվեց։ Բաքուն նպատակ ուներ կլիմայական փոփոխությունները հաղթահարելու հարցում իր նախաձեռնողականությամբ ուղղակի «փայլատակել» միջազգային արենայում։ Պատահական չէ, որ Ադրբեջանը տևական ժամանակ նախապատրաստվում էր շատ բարձր մակարդակի ներկայացուցչական պատվիրակություններ ընդունելու հարցում, բայց առաջատար երկրների ղեկավարներն այդպես էլ չմասնակցեցին համաժողովին։ COP 29-ին չմասնակցեց անգամ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը Ալիևին հռչակում էր որպես «վստահելի գործընկեր»։
 
Այնուամենայնիվ, Բաքուն ակնկալում էր, որ համաժողովի ընթացքում գոնե հնարավոր կլինի կիմայական փոփոխությունների դեմ պայքարի տեսանկյունից կարևոր փաստաթուղթ ընդունել, որն էլ իր հերթին կընդգծի COP 29-ի յուրահատկությունը։ Երկար քննարկումներից հետո COP 29-ի մասնակիցները կանգ առան տարեկան 300 միլիարդ դոլար հատկացնելու վրա, որը պետք է ուղղվի ավելի աղքատ և խոցելի երկրներին՝ հարմարվելու կլիմայի փոփոխությանը, և մինչև 2035 թվականը իրենց տնտեսական գործունեությամբ «կանաչ» էներգիայի անցում կատարելուն: Սակայն զարգացող երկրները, որոնք պահանջում էին ավելի քան մեկ տրիլիոն դոլար օգնություն, տեղնուտեղը դատապարտեցին գործարքը՝ այն որակելով «վիրավորական»: Ավելին, զարգացող երկրների ներկայացուցիչները կոչ արեցին հարուստ երկրներին՝ իրենց տարեկան 1,3 տրիլիոն դոլար տրամադրել՝ օգնելու հաղթահարել կլիմայական ճգնաժամի ազդեցությունը:
 
Համաժողովում ընդունված որոշմանը հատկապես կոշտ արձագանքեց Հնդկաստանի ներկայացուցիչը՝ այն համարելով որպես «արդարության ծաղրանկարում»։ Նկատենք, որ վիճելի են նաև այս գործարքի մանրամասները, մասնավորապես հարցական է մնում, թե ինչ միջոցներից են հատկացվելու գումարները, և կոնկրետ որ զարգացող երկրները կարող են հավակնել փոխհատուցում ստանալ։ Ընդհանուր առմամբ, միջազգային դերակատարների համար միջոցառումը ոչ միայն չարդարացրեց առկա սպասելիքները, այլ որոշ առումով էլ դիտարկվեց որպես ժամանակի անիմաստ վատնում։ Ուղղակի համաժողով էր... համաժողովի համար։ Մյուս կողմից էլ՝ COP 29-ում դրսևորվեց Ադրբեջանի վարած երկակի քաղաքականությունը և կեղծավորությունը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցում։ Պատահական չէ, որ իր ներածական խոսքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե հանածո վառելիքը «Աստծո պարգև» է։ Այնուհետև իր ելույթում երկակի չափորոշիչների համար նա քննադատեց Արևմուտքին, որն Ադրբեջանը դիտարկում է որպես ածխաջրածիններ արտահանող ու կլիմայական բացասական փոփոխություններին նպաստող պետություն՝ ընդգծելով, որ 2022թ. փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո հենց Արևմուտքն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով գազ գնել, ոչ թե հակառակը։
 
Փորձագետների գնահատմամբ, Ադրբեջանի համար բացասական արդյունք էր նաև Հայաստանի չմասնակցելը: Այնուամենայնիվ, չնայած այս ամբողջ «կրախին», Ադրբեջանը մի հարցում կարողացավ որոշակիորեն նպատակին հասնել. ի մասնավորի, Ալիևը կլիմայական համաժողովի հարթակը կարողացավ օգտագործել իր հակահայկական թեզերը շրջանառելու և Ֆրանսիայի հասցեին վարկաբեկիչ խոսքեր ասելու համար։ Ու համաժողովի մասնակիցները ստիպված էին լսել Ալիևի հոխորտանքները, իսկ միջազգային լրատվամիջոցները՝ շրջանառել ադրբեջանական թեզերը։ Ըստ երևույթին, Արցախի նկատմամբ կոնկրետ պատերազմական հանցագործություններ իրագործած բռնապետական Ադրբեջանը ուղղակի կերազեր, որ աշխարհը լսեր Ալիևի հերյուրանքները, բայց այս անգամ իրեն դա հաջողվեց։
 
Ադրբեջանը հաջողացրեց նաև ներկայանալ խաղաղության կողմնակցի դիրքերից։ Դրա համար էլ ադրբեջանական տարբեր պաշտոնյաներ հատուկ շեշտում էին, թե խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են, մնացել է ընդամենը մի քանի կետ, ու իրենք միայն խաղաղության են ձգտում։ Իսկ հաջորդ ամսին՝ դեկտեմբերին, արդեն նորից բանակցային գործընթացը կվերսկսեն չհամաձայնեցված կետերի շուրջ։ Միջազգային գործընկերներն էլ նշում էին, թե հայ-ադրբեջանական բանակցություններում էական առաջընթաց կա, ու կողմերին կոչ էին անում շարունակել բանակցային գործընթացը։ Բայց միջազգային հանրությունն այդպես էլ չի արձանագրում, որ Բաքուն հայկական կողմի համար լիովին անընդունելի պայմաններ է առաջ քաշում։ Ադրբեջանից շարունակում են հայտարարություններ հնչել, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Մյուս կողմից էլ՝ Բաքվում շարունակվում են հյուսվել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու կեղծ պատումները։ Ու հիմիկվանից թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերից ակնարկներ են արվում այն մասին, թե դեկտեմբերին բանակցությունների առարկա է դառնալու սահմանազատման շարունակությունը։
 
Բայց կասկած չկա, որ այս անգամ էլ դելիմիտացիայի գործընթացն Ադրբեջանն օգտագործելու է Հայաստանից հերթական զիջումները կորզելու և գերակա դիրքեր ձեռք բերելու նպատակով։ Ու զիջումների համար էլ ՀՀ իշխանություններն արդեն հիմքեր են ստեղծում՝ այնպիսի թեզեր են գեներացնում, թե իրենք խաղաղության են նախապատրաստվում, և անիմաստ է Ադրբեջանի դեմ պայքարելը, ինչը հայկական կողմին կարող է տանել «ինքնասպանության»։ Մինչ Հայստանում առաջ է մղվում այն գաղափարը, թե ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու համար պետք է գնալ նաև ցավոտ զիջումների, հանձնել այն, ինչ մեզ «չի պատկանում», ապա COP 29-ից հետո Ադրբեջանն արդեն տարբեր հայտարարություններով ու զորավարժությունների միջոցով մեսիջներ է հղում, որ իր ձեռքերն ազատվել են նոր ագրեսիա սկսելու համար։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում