«Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել
Խորհրդարանում երեկ կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, մասնակցել են նաև գործադիրի անդամները։ ՔՊ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր: Ու թեպետ, այդ հանդիպումը փակ է եղել, իսկ դրանից հետո պատգամավորները դժկամությամբ էին շփվում լրագրողների հետ, մեզ հաջողվեց պարզել՝ որևէ առարկայական պայմանավորվածության հանգել չի հաջողվել։
Մասնավորապես, քննարկել են պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը, նրա՝ մանդատը վայր դնելու հնարավորությունը։ Ինքը՝ Աղազարյանը հանդիպումից հետո հայտարարել է, թե իր հարցը չի քննարկվել: Նա ասաց, որ իր մասով անդրադարձ եղել է, սակայն չի կարող ասել, թե ինչ անդրադարձ է եղել: Նա նաև ասաց, որ ճնշումներ չեն եղել իր նկատմամբ, իրեն հարցեր չեն տվել, նաև վիրավորված չէ թիմից: Դիտարկմանը, թե Աղազարյանը մտահոգ է երևում, վերջինս ասել էր. «Չգիտե՞ք՝ ինչ է տեղի ունենում, դուք տեղյակ չեք, որ վարչապետը հրապարակավ խնդրել է, որ ես մանդատս վայր դնեմ, դուք դա համարում եք սովորական մի հատ հարց, մտահոգ էլ չլինենք, հա՞»:
Ըստ մեր աղբյուրի, Փաշինյանը բաց տեքստով պահանջել է Աղազարյանից վայր դնել մանդատը, նշել է, թե թիմում որոշները մաքրվելու են, շատերը հաջորդ ընտրությունների ընտրական ցուցակներում չեն լինելու, քանի որ չեն պահում կուսակցական գիծը։
Աղազարյանը կրկին պատմել է Մոսկվայից ժամանող իր ընկերոջ մասին «հեքիաթը», հայտարարել, թե ի տարբերություն այլ պատգամավորների, հին ՔՊ-ական է և արժանի է պահպանել մանդատը։ Իսկ երբ նրան ասվել է, թե իր մասով որոշում կա, սպառնացել է, որ շատ բան գիտի կուսակիցների մասին ու մտադիր չէ լեզուն ատամների տակ պահել։ Աղազարյանը, իհարկե, հասկանում է, որ հրաժարվելու դեպքում խնդիրներ է ունենալու իրավապահ համակարգի հետ, բայց որոշել է կռիվ տալ, որքան հնարավոր է։
Այժմ ՔՊ-ում մտմտում են, թե ինչ կարող են անել, քանի որ Աղազարյանի այս հաստատակամությունը նրանց համար անակնկալ է եղել։
Հասմիկ Մուրադյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին