Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վաշինգտոնյան հուշագիրը՝ տարածաշրջանային վերահսկման նոր մեխանիզմ Ընտրովի արդարադատության համակարգը՝ որպես պետական կառավարման մեթոդ Նիկոլ Փաշինյանն ուղղակի ստել է․ Նաիրի Սարգսյան Սա բացահայտ ցինիզմ է․ Մհեր ԱվետիսյանԹոշակ բարձրացնելու համար փող չկա․ Աշոտ ՄարկոսյանՆախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ» «Վեհափառը շատ ճիշտ գիծ է դրսևորում գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ, ամենաճիշտ քայլն արհամարհելն է». «Փաստ» Երբ աշխարհիկ իշխանությունն անցնում է հոգևոր սահմանը. «Փաստ» Ներկայացվել է Solaris-ը՝ աշխարհի առաջին արևային էներգիայով աշխատող մոտոցիկլըՄիայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ» Ինչո՞ւ է ՍԴ-ն խուսափում հարցին պատասխանել՝ անտեսելով օրենսդրական պահանջը. «Փաստ» Իսկ բազմահազար մեր հայրենակիցներն էլ այլ բան են կարծում. «Փաստ» Նախկինում Սամվել Կարապետյանն էր պահում շատ գործիչների հայանպաստ դիրքորոշման շրջանակներում. «Փաստ» Ամեն ամիս ավելանում են կոմունալ ծախսերը․ ուժեղ տնտեսությամբ թեթևացնելու ենք մեր բոլորիս ծախսային բեռը․ Անդրանիկ ԳևորգյանԵս երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. Փաշինյան
Քաղաքականություն

Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հայտնվեցին տեսախցիկների առաջ՝ ուրախ ժպտալով և սեղմելով ձեռքերը։ ԱՄՆ ընտրություններից մի քանի օր անց Պրահայում, ԵՄ ռազմական պաշտոնյաների և պաշտպանական արդյունաբերության ղեկավարների հանդիպման ժամանակ հիմնական տեսակետն այն էր, որ Թրամփի քաղաքականությունն առայժմ «անկանխատեսելի է» և պարզ չէ թե ինչպիսի տրանսֆորմացիաներ կապրի նաև ՆԱՏՕ-ն:

ՆԱՏՕ-ի 32 անդամներից 23-ն այս տարի հասել կամ գերազանցել են դաշինքի ռազմական ծախսերի՝ ՀՆԱ-ի 2%-ը, որը սահմանվել էր մեկ տասնամյակ առաջ: 2022 թվականից ի վեր, ամբողջ Եվրոպայում պաշտպանական բյուջեները կայուն աճում են: Ընդհանուր ռազմական ծախսերն այս տարի աճել են միջինը 9%-ով՝ հասնելով 436 մլրդ դոլարի։

Սակայն քչերն են հավատում, որ դա բավարար կլինի Թրամփին համոզելու համար, որ Ամերիկայի դաշնակիցները ամբողջությամբ վճարում են իրենց պարտքը: Թվում է, թե նա հավանություն չի տալիս ՆԱՏՕ-ի սկզբունքին, ըստ որի՝ բոլոր անդամները պարտավոր են մեկի վրա հարձակումը համարել հարձակում ողջ դաշինքի վրա։

Ռյուտեն նախազգուշացրել է, որ ՀՆԱ-ի 2%-ի թիրախը բավարար չի լինի Թրամփին տպավորելու համար։ Եթե ԱՄՆ նոր վարչակազմը դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցությունը՝ նրան բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար, ապա Եվրոպան ստիպված կլինի լրացնել ֆինանսական և ռազմական օգնության վակուումը, միաժամանակ համալրելով սեփական մատակարարումները։

Լեհաստանն արդեն որոշել է հաջորդ տարի ՀՆԱ-ի 5%-ը ծախսել պաշտպանության վրա։ Բալթյան երեք երկրները նախատեսում են ծախսել ՀՆԱ ավելի քան 3%: Մյուսները կարծում են, որ պետք է ելնեն կոնկրետ երկրների հնարավորություններից։ Եթե ԱՄՆ նախագահ Թրամփը մասնակցի հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովին, ապա հնարավոր է, որ ՆԱՏՕ անդամ երկրները պետք է ՀՆԱ-ի 3%-ի պարտավորություն ստանձնեն։ Դրան հասնելու համար Եվրոպան պետք է ընթացիկ գներով տարեկան ռազմական ծախսերն ավելացնի 280 մլրդ դոլարով։

Համընդհանուր պաշտպանության համար Եվրոպային դեռևս չի բավարարում բոլոր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռները, հարվածային ուժը և օդային հսկողության, հրամանատարության և վերահսկման հնարավորությունները: Նույնիսկ բավարար ֆինանսավորման դեպքում Եվրոպային մեկ ամբողջ տասնամյակ կպահանջվի Ամերիկայից իր կախվածությունը զգալիորեն նվազեցնելու համար:

ՆԱՏՕ-ի շատ անդամներ դժվարանում են անձնակազմ հավաքագրել բարձր ինտենսիվության մարտական գործողությունների համար: Մի քանի երկրներ, որոնք վերացրել են պարտադիր զորակոչը “Սառը պատերազմի” վերջում, քննարկում են այն այս կամ այն ձևով կրկին ներդնելու մասին՝ իրենց զինված ուժերի չափը համապատասխան մակարդակի հասցնելու համար:

Առայժմ պարզ չէ, թե որտեղից պետք է վերցնեն այդ գումարները, չխոսելով նույնիսկ քաղաքական կամքի մասին: Դա պետք է լինի սոցիալական ծրագրերի հաշվին, որոնք շատ ավելի պահանջված են ընտրողների շրջանում։ Այսպիսով, ԵՄ-ն քննարկում է բյուջեները սեղմելու և միջոցները կրճատելու հարցը այն երկրների համար, ովքեր ցանկանում են միջոցներ վերցնել իրենց պաշտպանությունն ուժեղացնելու համար: Տպավորությունն այն է, որ Եվրոպան բախվում է նոր անվտանգային ճգնաժամի հետ:

Նոյեմբերի 11-ին Եվրահանձնաժողովն այս ուղղությամբ կարևոր քայլ կատարեց՝ թույլատրելով յոթ տարվա բյուջեի այսպես կոչված «Համախմբման հիմնադրամի» մի մասը՝ մինչև 130 միլիարդ եվրո, ծախսել ռազմական ծրագրերի վրա։ Ըստ Financial Times-ի վերլուծության՝ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում եվրոպական կառավարություններին կտեղեկացվի, որ այդ գումարը կարող է օգտագործվել պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու և ամբողջ Եվրոպայում ռազմական ենթակառուցվածքների բարելավման նախագծերում ներդրումներ կատարելու համար:
Վերընտրվելով երկրորդ ժամկետում՝ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջնահերթություն դարձրեց «Եվրոպական պաշտպանության միության» ստեղծումը։ Նախկինում ՆԱՏՕ-ն զգուշանում էր ԵՄ ռազմական նկրտումներից, բայց գտնում են, որ “բոլորը նույն նավի մեջ են և պետք է միջոցներ մոբիլիզացնեն և մեծացնեն ռազմական և արդյունաբերական կարողությունները: Ընդ որում, այդ գործընթացը պետք է ներառի նաև ոչ ԵՄ անդամ՝ ՆԱՏՕ-ի անդամներին (Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Թուրքիա, և ԱՄՆ):

Հայաստանի խնդիրն է վերջնականապես կողմնորոշվել իր ռազմա-քաղաքական և անվտանգային միջավայրի կառուցման մեջ: Նիկոլի կառավարության խճճված և արդյունքում միայնակ ու անօգնական մնացած քաղաքականությունն առաջիկայում ոչ մի պաշտպանություն կամ աջակցություն չի գտնելու նաև Արևմտյան միջավայրում: Սառը հաշվարկների և ճշգրիտ կանխատեսումների այս ժամանակահատվածում, Նիկոլի արկածախնդրությունն ու կիասագրետ քաղաքական պատկերացումները կրկնակի մեծ հարվածի տակ են դնելու Հայաստանի Հանրապետության ապագան:

Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին՝ հույսներս դնելով բացառապես մեր, մեր ռազմավարական դաշնակցի ու մեզ հետ համատեղ շահեր ունեցող բարեկամ երկրների վրա: