Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում
Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում տարկետում տրամադրել կրթության և գիտության ոլորտում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին՝ ապահովելու նրանց կրթության շարունակականությունն ու զարգացման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարկետումները կտրամադրվեն կառավարության հաստատած չափանիշներին համապատասխան։
1․ Բակալավրիատի ծրագրով սովորողներ կամ դիմորդներ, որոնք ունեն՝
Միջազգային առարկայական օլիմպիադաներում ստացած մեդալներ (ոսկե, արծաթե, բրոնզե),
Հայոց լեզու, գրականություն կամ պատմություն առարկաների հանրապետական օլիմպիադայում գրաված առաջին տեղ։
2․ Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով սովորողներ կամ դիմորդներ, ովքեր ունեն միջին որակական գնահատականի 80%-ից ավելի ցուցանիշ, ինչպես նաև՝ Միջազգային գիտական շտեմարաններում հրապարակված հոդվածներ, Հայաստանի բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում տպագրված աշխատանքներ։
3․ Աշխարհի լավագույն բուհերում սովորողներ կամ դիմորդներ, որոնք ընդգրկված են Academic Ranking of World Universities-ի առաջին հնգյակում՝ համապատասխան կրթաթոշակներով։
Կառավարության այս որոշումը ուղղված է կրթության և գիտության ոլորտում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների աջակցմանը՝ հնարավորություն տալով նրանց շարունակել ուսումնառությունն առանց զինվորական ծառայությունից ընդհատվելու։ Այն նաև խթանում է երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությունը միջազգային կրթական ու գիտական հարթակներում։
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։ Այն համապատասխանում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթներին։
Կառավարության որոշմամբ տարկետումները կտրվեն ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև 27 տարին լրանալը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է