Արևմուտքը որոշել է ամեն գնով պահել Վրաստանը
Վրաստանում արդնե մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի լայնածավալ ակցիաները, որոնք արդեն վերաճել են լուրջ բախումների։ Ընդ որում, ընդդիմությունը կարծես ոչնչով չի զիջում իշխանությանն իր մարտական ու մարտավարական պատրաստվածությամբ։
Օրեր առաջ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Եվրամիության հետ բանակցությունները կասեցնում են մինչև 2028 թ., ինչից հետո արդեն մարող ընդդիմության համակիրներն ավելի լայն թափով անցան հարձակման։ Ուշագրավ է, որ Կոբախիձեի հայտարարությունից ժամեր անց Թբիլիսիում ու այլ քաղաքներում սինքրոն սկսվեցին ակցիաները, իսկ ընդդիմությունը ոստիկաններին դիմադրում է հրավառ նյութերով, մոլոտովի կոկտեյլներով՝ լուրջ վնաս հասցնելով։ Ընդդիմությունը ղեկավարող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին յուղ է լցնում կրակին, նոր բախումներ հրահրում։
Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ «Վրացական երազանքը» ջախջախիչ հաղթանակ տարավ, ակնհայտ էր՝ Արևմուտքը որևէ կերպ թույ չի տալու Թբիլիսիին պոկվել իր ազդեցության գոտուց։ Շուրջ երկու տասնամյակ ԱՄՆ-ը և ԵՄ-ն հակառուսականության պլացդարմ են ստեղծել, ահռլեի միջոցներ ներդրել, այդ թվում՝ այսպես կոչված «քաղհասարակությանը» մարզելու համար, և այժմ չեն կարող թույլ տալ, որ Թբիլիսին հեռանա դեպի Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման գծին։
Առաջիկայում բախումներն ավելի կոշտ են լինելու։
Արինա Սահրադյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին